f

Անկախ

Պաշտպանը կարևորում է հանրակրթական դպրոցներում ուսումնական տպագիր բոլոր դասագրքերի սահմանված ժամկետում տրամադրում


Մամուլում շրջանառվող տեղեկությունների և քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքների համաձայն՝ 2023-2024թթ. ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցներում աշակերտներին որոշ ուսումնական դասագրքեր չեն տրամադրվել, ինչի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվել են նաև դիմում-բողոքներ այն մասին, որ վերջիններիս առաջարկվել է որոշ ուսումնական դասագրքեր պատճենահանել կամ ձեռք բերել գրախանութներից, իսկ մարզային բնակավայրերում խնդիրն առավել մտահոգիչ է՝ պայմանավորված պատճենահանման, ինչպես նաև ուսումնական էլետրոնային դասագրքերից օգվտելու դժվարություններով:

Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի կողմից անմիջապես գրություն է հասցեագրվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նկատի ունենալով այն, որ ուսումնական դասագրքերին վերաբերելի գործընթացում առկա խնդիրները կարող են ունենալ ուղղակի ազդեցություն յուրաքանչյուրի՝ սահմանադրորեն երաշխավորված կրթության իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից:

Պաշտպանն ընդգծում է, որ հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային դասագրքերով ուսումնական գործընթացի կազմակերպումը պետք է համապատասխանի ոչ միայն «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով երաշխավորված՝ հավասար հնարավորություններիհիման վրա կրթության մատչելիության ապահովման ստանձնած պարտավորությանը, այլև երեխաների առողջության պահպանմանը և բնականոն զարգացմանը՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից հաստատված թվային դասագրքերի և օժանդակ թվային ուսումնական նյութերի որակի հատուկ չափորոշիչները:

Պաշտպանը կարևորում է հանրապետության ողջ տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսումնական տպագիր բոլոր դասագրքերի՝ սահմանված ժամկետում տրամադրումն, ինչպես նաև էլեկտրոնային դասագրքերի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը և դրանցից օգտվելու հասանելի հնարավորությունների երաշխավորումը: Նշված հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

ՀՀ ՄԻՊ դասագրքեր Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին