ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, քանի որ կարծում է՝ դեռ ժամանակը չէ:
«Չեմ շնորհավորել, որովհետև դեռ ժամանակը չի»,-ասաց նա:
Հարցին, թե երբ է ժամանակը գալու, նա պատասխանեց. «Երբ ժամանակը կգա, կասեմ»:
Նշենք, որ Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահ է ընտրվել Արցախի ԱԺ-ի կողմից 22 կողմ 1 դեմ ձայներով: Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը: