Ռուսաստանն Ակնա-Ասկերան ճանապարհով հումանիտար բեռ է ուղարկում Արցախ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի Կարմիր Մահիկ կազմակերպության հայտարարությունը։
«ՌԴ կառավարության նախաձեռնությամբ, Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի կազմակերպությունների համագործակցությամբ, Ղարաբաղի շրջանի հայ բնակչության համար ուղարկվել է բեռնատար՝ սննդի եւ այլ ապրանքներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ բեռը ռուս-ադրբեջանական սահմանը հատել է ժամը 14։30-ին մոտ, դրանից հետո այն շարժվում է դեպի Բաքու, այնտեղից էլ Ակնա-Ասկերան։