f

Անկախ

Հանձինս ինձ՝ Արցախն ունի լավ բարեկամ, որի սիրտն ու միտքն ամեն վայրկյան այդտեղ է․ Գագիկ Ծառուկյանը՝ Արցախի նորընտիր նախագահին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․

«Հարգարժան պրն. Ս. Շահրամանյան

Շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին՝ անկախ պետականության նոր փուլը պատվով սկսելու առիթով։ Անկախ բոլոր անմարդկային դժվարություններից ու զրկանքներից, Արցախում նախագահական ընտրություններն անցան երկրի սահմանադրությանը և միջազգային իրավունքի նորմերին լիակատար համապատասխանությամբ։

Հարգարժան պրն. Նախագահ

Այս պատմական դժվարին փուլը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն, հայկական աշխարհի ուժերի մեկտեղում, դաշնակիցների հետ վստահության վրա հիմնված ճիշտ հարաբերություններ, նոր գաղափարներ, նոր տեսլական և, իհարկե, մեծ հավատ։

Ես վստահ եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ մեր սեփական հողում խաղաղ ու արժանապատիվ ապրելու համար։

Մեկ անգամ ևս ընդունեք իմ շնորհավորանքները։ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ մենք կունենանք ուղիղ շփման և հարցերն անմիջականորեն քննարկելու հնարավորություն, իսկ մինչ այդ վստահ եղեք, որ հանձինս ինձ՝ Արցախն ունի լավ բարեկամ, որի սիրտն ու միտքն ամեն վայրկյան այդտեղ է, և որն իր ուժերի ներածին չափով միշտ պատրաստ է օգտակար լինել Արցախի ժողովրդին»։

Հայաստան Գագիկ Ծառուկյան Սամվել Շահրամանյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին