f

Անկախ

Դա ողջամիտ տեսակետ է, որ Գարիկ Գալեյանին թիրախավորեցին մեզ աջակցելու համար. Թեւանյան


Մենք դատապարտում ենք այն քաղաքականությունը, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը. Սա ակնհայտորեն հետապնդում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ձերբակալելու փաստին:

«Որովհետեւ X պահին, այս իրավիճակում, երբ ընտրություններ են, երբ լարվածություն կա նաեւ մեր երկրի հետ կապված, իրականացնել այդպիսի հետապնդում, նշանակում է փորձել վախի մթնոլորտ ձեւավորել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ գլխավոր մեր թիրախը պետք է լինի  անվտանգային խնդրի բարձրացումը եւ մատնանշումը, որ այս իշխանություններն են գլխավոր սպառնալիքը, որ Հայաստանի գլխին նոր պատերազմ կարող է գալ: Դրա մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք պատահական է համարում, որ «Որդիների կանչ» կազմակերպության կողմից «Մայր Հայաստան» դաշինքին աջակցելուց հետո տեղի ունեցավ Գարիկ Գալեյանի ձերբակալությունը, Թեւանյանը պատասխանեց. «Կա այդպիսի տեսակետ, դա ողջամիտ տեսակետ է, պատահական չի կարող լինել, բայց  անկախ ամեն ինչից, Նիկոլ Փաշինյանին թերեւս հանգիստ չեն տալիս ոչ իր բերած զոհերը, ոչ նրանց հարազատները: Հանգիստ չեն տալիս այն իմաստով, որ նա վախեր ունի եւ այդ վախերը հաղթահարելու միջոցներից մեկն էլ այդ քրեաքաղաքական  հետապնդումներն են»:

Անդրանիկ Թեւանյանը նշեց, որ իրենց աջակցությունը Գարիկ Գալեյանին լինելու է իրավական, քաղաքական, մարդկային, հսարակական. «Բոլոր տիպի  գործիքակազմերը օգտագործելու են, աջակցությունը կլինի բազմակողմանի»:

Նշենք, որ Գարիկ Գալեյանը նախօրեին ձերբակալվել է, իսկ այսօր դատարանը քննում է նրա խափանման միջոց ընտրելու հարցը: ՔԿ-ի հաղորդագրության հմաձայն նրա մոտ խուզարկությամբ 3 փաթեթ մարիխուանա տեսակի թմրամիջոց են հայտնաբերել: 

Բացի այդ, Գարիկ Գալեյանին մեղադրանք էր ներկայացվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 1-ին մասով: Խոսքը 2022-ի հունիսի 30-ին դատախազության մոտ ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է:

Հայաստան Անդրանիկ Թևանյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին