Մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ կայքից:
«Օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ ՀՀ ՊՆ անունից կեղծ տեղեկություններ են շրջանառում. ՀՀ ՊՆ մեկ անգամ հորդորում է հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական էջերին»,-ասված է հաղորդագրության մեջ: