f

Անկախ

Եվրո-2024. Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց թուրքերի հետ,լուսանկար,տեսանյութ


Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Էսկիշեհիր քաղաքում հյուրընկալվեց Թուրքիայի թիմին եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Խաղի մեկնարկից առաջ թուրք հանդիսականները սուլեցին Հայաստանի հիմնի ժամանակ։

Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի՝ 0:0: Զգալի տարածքային առավելություն ունեին դաշտի տերերը՝ գնդակի 66 տոկոս վերահսկողությամբ։ Սակայն թիմերը դարպասին կատարեցին 2-ական հարված։

27-րդ րոպեին գնդակի համար պայքարում մրցակցին գցելու համար դեղին քարտ ստացավ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

29-րդ րոպեին տպավորիչ սեյվ կատարեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը։

31-րդ րոպեին հզոր հարված կատարեց Թուրքիայի հավաքականի դարպասին «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Սեյվ կատարեց թուրքական «Բեշիկթաշի» դարպասապահ Մերտ Գյունոկը։

Առաջաին խաղակեսի վերջին վայրկյանների հեռվից վտանգավոր հարված կատարեց Վահան Բիչախչյանը, սակայն մի քանի միլիմիտեր շեղ ստացվեց։

Ընդմիջումից հետո առաջինը հաջողության հասավ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը։

49-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Երեւանի «Փյունիկի» 33-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

79-րդ րոպեին վտանգավոր գրոհ կազմակերպեց Հայաստանի հավաքականը, կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն վերջին պահին թուրք պաշտպանները կարողացան հեռացնել դարպասը։

82-րդ րոպեին մրցակցի հետ բախվելու համար դեղին քարտ ստացավ պաշտպան Վարազդատ Հարոյանը։ «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Կահվեչին գլխի վիրակապով շարունակեց խաղը։

88-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց ֆրանսիական «Ռենի» 21-ամյա հարձակվող Բերտուդ Յիլդիրիմը (տեսանյութ

Ավելացված ժամանակում Թուրքիայի թիմի դարպասապահի դեմ դուրս եկավ Էդուարդ Սպերցյանը, սակայն Գունոկը սեյվ կատարեց։

Թուրքիայի թիմը 8 հարված կատարեց դարպասին, Հայաստանի հավաքականը՝ 5 հարված։

D խմբում 10 միավորով առաջին տեղում է Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում։ Երկրորդ տեղ բարձրացավ Խորվաթիայի հավաքականը, որն իր երրորդ խաղում 5:0 հաշվով պարտության մատնեց Լատվիային եւ ունի 7 միավոր։

Հայաստանի հավաքականը 4 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։

Եվրո-2024, ընտրական փուլ, 5-րդ տուր (մրցաշարային աղյուսակ)

D խումբ

Թուրքիա - Հայաստան՝ 1:1

Բերտուգ Յիլդիրիմ, 88 - Արտակ Դաշյան, 49

Թուրքիա
1. Մերտ Գյունոկ, 2. Զեկի Չելիկ (21. Մերտ Մուլդուր, 61), 3. Միրիհ Դեմիրալ, 4. Չաղլար Սոյունջու, 6.Օրկուն Կյոկչու,  7. Կերեմ Ակտյուրկօղլու (19. Բերտուղ Յըլդըրիմ, 89), 10. Հական Չալհանօղլու, 11.Բարիշ Ալպեր Յիլմազ (9. Հալիլ Դերվիշօղլու, 61), 16. Իսմայիլ Յուկշեկ (8. Իրֆան Ջան Կահվեջի,61), 17. Չենգիզ Ունդեր, 22. Ջենկ Օզկաջար (18. Օնուր Բուլուտ, 72)
Պահեստայիններ
՝ 12. Ալտար Բայինդիր, 23. Ուղուրջան Չակըր, 5. Սալիհ Օզկան, 13.Յուսուֆ Սարը, 14. Աբդուլկերիմ Բարդակչի, 15. Օզան Կաբակ, 20. Սալիհ Ուչան
Գլխավոր մարզիչ՝ Շտեֆան Կունց

Հայաստան 
1. Օգնյեն Չանչարևիչ, 3. Հարազդատ Հարոյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 6. Ուգոչուկվու Իվու, 8.Էդուարդ Սպերցյան, 10. Լուկաս Սելարայան (14. Նորբերտո Բրիասկո Բալեկյան, 82), 17. Հրանտ-Լեոն Ռանոս (22. Սարգիս Ադամյան, 62), 18. Գեորգի Հարությունյան, 20. Արտակ Դաշյան, 21. Նաիր Տիկնիզյան (13. Կամո Հովհաննիսյան, 90+1), 23. Վահան Բիչախչյան (9. Արթուր Սերոբյան, 62)
Պահեստայիններ՝ 12. Ստանիսլավ Բուչնև, 16. Արսեն Բեգլարյան, 2. Անդրե Չալըշըր, 4. Տարոն Ոսկանյան, 7. Հովհաննես Հարությունյան, 11. Էրիկ Փիլոյան, 15. Ժիրայր Մարգարյան, 19. Վբեյմար Անգուլո
Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրակով

Խորվաթիա - Լատվիա՝ 5:0

Բրունո Պետկովիչ, 3, 44, Լուկա Իվանուշեց, 13, Անդրեյ Կրամարիչ, 68, Մարիո Պաշալիչ, 78

ֆուտբոլ Սպորտ Տեսանյութ խմբագրի ընտրանի Հայաստան - Թուրքիա Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին