f

Անկախ

Գործողությունները, որոնք կարող են քաոս առաջացնել Արցախում, դառնալու են Արցախի հանձնման ամենակարճ ճանապարհը․ Տիգրան Աբրահամյան


Արցախում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություններ են նախապատրաստվում։ Դրա մասին փաստող հայտարարություններ են արել Սամվել Բաբայանն ու նրա հետ առնչություն ունեցող անձինք։ Պետք է նկատի ունենալ, որ Արցախում ռազմական դրություն է հայտարարված արդեն երկար ժամանակ, որի պայմաններում հավաքների անցկացում չի թույլատրվում։ Ու քանի որ նման գործողությունները դիտվելու են հակասահմանադրական,  ենթադրում են համապատասխան գործիքակազմի կիրառում՝ դրանք կանխելու նպատակով։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սերգեյ Շահրամանյանի թեկնածությունն առաջադրած ուժերի վրա փորձում են մեծացնել ճնշումը։ Այստեղ Շահրամանյանի կամ այլ թեկնածուի հարց չէ․ խնդիրն այն է, որ հակասահմանդրական ընդգծված գործողություններ են նախապատրաստում՝ այն դեպքում, երբ մի կողմից էլ Ադրբեջանն է հսկայական ծավալի զինտեխնիկա ու մարդուժ կենտրոնացրել Արցախի հետ շփման գծում ու չի էլ թաքցնում, որ իրավիճակի լարման դեպքում իրեն իրավունք է վերապահելու ներքին զորքեր մտցնել ու միջամտել Արցախում տիրող գործընթացներին։ Պետք է հստակ գիտակցել, որ գործողությունները, որոնք կարող են քաոս առաջացնել Արցախում, դառնալու են Արցախի հանձնման ամենակարճ ճանապարհը։ Բոլոր այն ուժերը, որոնք նման քայլեր են անում (իսկ որոշներն անում են դա գիտակցված), դառնալու են Արցախի ադրբեջանացման գործընթացի մասնակիցը»,-շեշտեց Աբրահամյանը։

Հարցին, թե ինչու է Բաբայանը դեմ Շահրամայանի թեկնածությանը, պատգամավորը դա պայմանավորեց  այն հանգամանքով, որ Բաբայանն այլ մարդու, քան իրեն, չի ուզում տեսնել Արցախի նախագահի պաշտոնում։

«Կարծում եմ՝ ում թեկնածությունն էլ առաջադրեին քաղաքական ուժերը, Սամվել Բաբայանը դեմ էր լինելու, քանի որ նրա հայտարարություններից պարզ երևում է, որ միայն իրեն է տեսնում Արցախում իշխանության ղեկին և գրեթե նույն թեզն է հնչեցնում, ինչ Փաշինյանը 2018 թվականին, այն է՝ կա՛մ ես կընտրվեմ ղեկավար, կա՛մ երկիրը ղեկավար չի ունենա»,-նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարությունը, անդրադառնալով վաղը՝ սեպտեմբերի 9-ին Արցախի հանրապետության Ազգային ժողովի կողմից նոր նախագահի սպասվող ընտրությանը, հորդորել է է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր։

 

Տիգրան Աբրահամյան Սամվել Բաբայան Արցախի շրջափակում Նախագահի ընտրություն Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին