f

Անկախ

Կարեն Տոնականյան. «Գոտին հնարավորություն է տալիս ձեռնոց նետել տիտղոսակիր բռնցքամարտիկներին»


Oգոստոսի 27-ին «Դինամո» մարզադահլիճում կայացած բռնցքամարտի մեծ շոու երեկոյի՝  BOXING TIME 25-ի ընթացքում օրվա գլխավոր մենամարտն անցկացրեց  Եվրոպական խաղերի մրցանակակիր, առաջատար բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը: 
Հայ բռնցքամարտիկի հակառակորդը Տաջիկստանի ներկայացուցիչ Էլչիբեկն էր: 10-ռաունդանոց դիտարժան մենամարտում Կարեն Տոնականյանը հաղթեց մրցակցին  մրցավարների միաձայն որոշմամբ և նվաճեց  WBS SICBB չեմպիոնական գոտին թեթևագույն քաշային կարգում: 
Անկախի հետ զրույցում Կարեն Տոնականյանը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ այս հաղթանակով պատրաստվում է ձեռնոց նետել ավելի տիտղոսակիր մարզիկների: 


-Շնորհավորում ենք տպավորիչ մենամարտ անցկացնելու և չեմպիոնական գոտի նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ, քանի որ 1-ին չեմպիոնական մենամարտս էր, շատ լավ նախապատարաստական շրջան էի անցել՝ թիմիս հետ միասին շեշտը դնելով 10- ռաունդանոց մենամարտին պատրաստ լինելու վրա: Հագեցած մարզումային շրջան եմ անցել անձնական մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ:
Մենամարտին մասնակցել եմ մեծ պատասխանատվությամբ, քանի որ այս մենամարտից էր կախված հետագա պրոֆեսիոնալ ուղիս:


-Մենամարտի ընթացքի մասին ի՞նչ կասեք:
Մենմաարտն ընթացավ համաձայն մեր պլանավորածի, մրցակիցս փորձառու մարզիկ էր, հասցրել էի քիչ թե շատ ուսումնասիրել նրան, ծանոթանալ ուժեղ և թույլ կողմերին: Հետաքրքիր մենամարտ ստացվեց, համառ պայքարում կարողացա հաղթել:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը, չեմպիոնական գոտու նվաճումը:
-Գոտին հնարավորություն է տալիս ձեռնոց նետել տիտղոսակիր բռնցքամարտիկներին և նվաճել մյուս գոտիները: Նշեմ նաև, որ հայրենքիում հանդես գալը յուրաքանչյուր մարզիկի համար մեծ պատասխանատվություն է, ես այն կատարեցի պատվով:
Առաջիկայում նոր մենամարտ կանցկացնեմ, թեև չգիտեմ երբ կկայանա, բայց արդեն վերսկսել եմ մարզումներս, որպեսզի պատրաստ լինեմ և նոր հաջողություններ գրանցեմ: 

Սպորտ բռնցքամարտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Կարեն Տոնականյան Հայաստան հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին