Ամենավտանգավորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շատ ինտենսիվորեն թշնամացնում է մեզ ՌԴ-ի եւ Իրանի հետ. եւ սա այն պյմաններում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում, որ պատրաստվում են ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ, նոր պատերազմ են ուզում սանձազերծել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, երեւանյան բուհերում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ այդ պատերազմը լինի եւ այդ պատերազմում մենք միայնակ լինենք: Սա ոչ թե արկածախնդրություն է, այլ պետական դավաճնություն, որը շարունակվում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո:
Մենք ուզում ենք ուսանողությանը մեսիջ տալ, որ երիտասարդությունը դառնալու է թիվ մեկ թիրախը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, քանի որ պատերազմի ժամանակ, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ ենք հազարավոր երիտասարդներ կորցրեցինք: Հիմա նույնը կարող է տեղի ունենալ: Մենք պետք է ահազանգենք սրա մասին»,-ընդգծեց Թեւանյանը:
Նրա խոսքով, Հայաստանն այսօր փաստացի դիվանագիտական պատերազմի մեջ է մտել Ռուսաստանի հետ: