f

Անկախ

Հայ-ամերիկյան զորավարժությունները կարող են նշան լինել, որ մենք մնացել ենք մենակ. Անդրանիկ Թեւանյան


«Մայր Հայաստան» դաշինքն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, օրն սկսել է Եկեղեցի այցելությամբ, որտեղ մասնակցել է Սուրբ Մարիամ Աստվածամոր ծննդյան տոնին նվիրված արարողությանը:

Արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում դաշինքը գլխավորող Անդրանիկ Թեւանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս այցելությունը ուղերձ էր այն մարդկանց, որոնք ունեն հոգեւոր խնդիրներ, հոգեւոր կողմնորոշում. «Ինչպես գիտեք, այս իշխանությունների օրոք հարձակումները Եկեղեցու հանդեպ պարբերական բնույթ են կրել, եւ մենք ուղերձ ենք հղում եւ ասում ենք, որ ավանդական արժեքների կրողները, որոնք Եկեղեցու հետ են տեսնում իրենց կյանքը, գործունեությունը, իրենց իրավունքները պետք է պաշտպանվեն: Մենք կարեւորում ենք Եկեղեցու ինստիտուտը եւ մեր աջակցությունն ենք հայտնում Եկեղեցուն եւ այն մարդկանց, որոնք հալածանքների են ենթարկվում իրենց կրոնական համոզմունքների համար»:

Անդրադառնալով քարոզարշավին Թեւանյանն ասաց. «Մեր առաջադրած օրակարգն ու գաղափարները լայն տարածում են ստանում: Ամեն օր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում սահմանին,  ցավոք սրտի նոր պատերազմի հավանականությունը բավական մեծացել է եւ դա հենց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում է: Մենք նշում ենք, որ առաջին հերթին կա անվտանգային խնդիր եւ այդ հարցը պետք է օրակարգում վառ պահել: Այդ խնդիրը ոչ թե թիվ մեկն է, այլ միակն է դառնում:

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հնարավորություն է տալիս Ադրբեջանին եւ Թուրքիային հարձակվել Հայաստանի վրա, որովհետեւ նա հետեւողականորեն փչացնում է, ավելին՝ պատերազմական է դարձնում մեր բնական դաշնակիցների եւ  ռազմավարական բարեկամների հետ հարաբերությունները: Խոսքս մասնավորապես, վերաբերում է Իրանին եւ Ռուսաստանին: Այն թշնամական ակտը, որ մենք տեսնում ենք դիվանագիտական ճակատում, ոչ մի լվ բանի չի կարող հանգեցնել: Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են օգտվել այն վիճակից, որ մեր բարեկամ երկրները ՀՀ-ի վարած քաղաքականության արդյունքում կարող են կրավորական դիրք ընդունել, ինչպես եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ»,-ասաց Թեւանյանը:

Նա խորհրդանշական համարեց, որ մեր դպրոցներին դասագրքեր չեն հասցնում, փոխարենը գաջեթներ են հասցնում Ուկրաինային. «Խորհրդանշական է նաեւ այն, որ թշնամու զորքերի կուտակումներ են Հայաստանի սահմաններին, եւ Հայաստանը փոխանակ տրմաբանական քայլերի գնալու մեր ռազմավարական դաշնակիցների հետ, հայ-ամերիկյան զորավարժություններ է նախաձեռնում, որը ոչ մի դրական ազդակ չի կարող հաղորդել մեր ռազմավարական դաշնակիցներին, եւ որը կարող է լուրջ խթան հանդիսանալ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար հարձակման: Դա կարող է նշան լինել, որ մենք մնացել ենք մենակ: Հայ-ամերիկյան զորավարժությունները ոչինչ չեն տալու, ինչպես ոչինչ չտվեցին ԵՄ դիտորդները սահմաններին, բայց կարող են լարվածություն առաջացնել ԻՕրանի եւ Ռուսաստանի մոտ: Իսկ այսօր Հայաստանը նաեւ այդ երկու երկրների վարած քաղաքականության արդյունքում է, որ դեռեւս գոյություն ունի»:

Հայաստան Անդրանիկ Թևանյան

Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Ավելին
Ավելին