f

Անկախ

Հայաստանը՝ էքսպերիմենտալ կենդանի՝ մեկ հոգու ձեռքում. Վահե Հովհաննիսյան


Ադրբեջանում զորքերի տեղաշարժի, խոշոր կուտակումների, հնարավոր պատերազմի շեմին ՀՀ գործող իշխանությունը արհեստականորեն սրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այստեղ ամենակարևոր բառը «արհեստականորենն» է։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ արհեստական է պրոցեսը, շատ խաղարկային։ Սա մեծ արկածախնդրություն է, որ կարող է չափազանց թանկ գին ունենալ։ Հռոմի Ստատուտը ԱԺ վավերացման ուղարկելը, ԱՄՆ հետ զորավարժությունները. Մոսկվան սրանց բոլոր հնարավոր կարևոր շենքերից կոշտ արձագանքել է։ Ու ՄԵԿ հոգին մի ողջ պետության դնում է էքսպերիմենտալ կենդանու տեղ։ Ու մենք, գլուխներս կախ, սպասում ենք մեր ճակատագրին։

Եթե կա պատերազմի վտանգ, ինչո՞ւ ես արհեստական սրում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ուկրաինական վոյաժը, Հռոմի ստատուտը ուղիղ անձնական մեսիջներ են Ռուսաստանին։ Ինչո՞ւ է դա արվում. որ կորուստները շա՞տ լինեն, որ զոհերը շա՞տ լինեն։ Հիշեցնենք, որ ՄԵԿ հոգին ամիսներ շարունակ հրաժարվում է ՀԱՊԿ առաքելությունից ու հիմա կառավարության նիստում հույսը դնում ՄԱԿ անվտանգության խորհրդի երկրների վրա։ Հայաստանը փորձադաշտ չէ։ Հերիք է ժողովրդին զոհասեղան ուղարկեք։

Մեծ բացակայություն

Խորհրդարանական կառավարման համակարգում, արկածախնդիր իշխանության պայմաններում պետության համար կարևորագույն անվտանգության բարձիկ է խորհրդարանական ընդդիմությունը՝ որպես ինստիտուտ։ ՄԵԿ հոգու վտանգավոր քայլերի, ծայրահեղ վտանգավոր պահվածքի ֆոնին ուղղակի չի հասկացվում խորհրդարանական ընդդիմության՝ որպես ինստիտուտի, լռությունը։ Պետության և իշխանական արկածախնդրության մեջտեղում պետք է լիներ ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ որպես այլընտրանքային ձայն, որը կլսվեր Երևանում, Մոսկվայում, Բաքվում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ Ձայն չկա։ Ինստիտուցիոնալ լռություն։ Գոնե Հռոմի Ստատուտի նման անձնավորված զգայուն հարցով պետք է օրեր առաջ արդեն հնչեցված լիներ տիտղոսային  ընդդիմության ինստիտուցիոնալ տեսակետը, որպեսզի  Մոսկվայում արձանագրեն, որ Հայաստանը ՄԵԿ հոգին չէ։

Մեր խորհրդարանական գործընկերները պետք է վերանայեն աշխատանքի ոճը, տեմպը։ Խմբակցություններում կան գործիչներ, ովքեր շատ լավ հասկանում են իրավիճակը և անելիքը, բայց դա անհատական ձայնից այն կողմ չի անցնում։ Պետք է լինի մեկը, ով կաշխատացնի ընդդիմության շարժիչը, աշխատանքային առաջնորդությունը կվերցնի իր վրա։

Սա շատ կարևոր գործ է՝ պետության համար, հենց հիմա՝ դեէսկալացիայի հնարավորության համար։ Հակառակ դեպքում Հայաստանը դառնում է միաձայն, Նիկոլաձայն պետություն, որն ուղիղ ճանապարհ է դեպի աղետ։

Մեծ անտեղյակություն

Հասարակությունը չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Նույնիսկ կրթված շերտերը լավ չեն հասկանում՝ ինչո´ւ է սրում Ադրբեջանը, ի´նչ է ուզում, ինչո´ւ է կոշտացնում իր պահանջները, ինչո´ւ է իրեն վստահ զգում, ի´նչ պատմական նվեր է իր համար Հայաստանի և Ռուսաստանի՝ ծայրաստիճան սրվող հարաբերությունները։ Չի հասկանում, որ Ադրբեջանը գալիս է՝ Նիկոլի կողմից իր մաս ճանաչված Ղարաբաղի, և Նիկոլի կողմից իր մաս «ճանաչված» 8 անկլավների հետևից»։

Հայաստան Վահե Հովհաննիսյան

Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Ավելին
Ավելին