f

Անկախ

Երեւանի վարձակալած տները դարձրել են մինի «հասարակաց» տներ, հերթի տակ «ծառայություններ» են մատուցում. Մեսրոպ Մանուկյան


Հիմնականում Երեւանի փոքր կենտրոնում վարձակալած տները դարձրել են մինի «հասարակաց» տներ, որտեղ հերթի տակ «ծառայություններ» են մատուցում օտարազգի մարմնավաճառները, և անխուսալի է սեռավարակի տարածումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Մեսրոպ Մանուկյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Խոսքս քե՛զ հետ է հայ մա՛յր, քու՛յր, կի՛ն և նորահարս.

Իմ զրույցը Ձե՛ր հետ է.

Սրանց հաջորդիվ թիրախը մեր ընտանիքներն են և՛ Դուք...

Մեր վարդագույն Երևանը լցրել են օտարազգի մարմնավաճառներով (բոլորը փաստերով եմ ներկայացնում), որոնք «ծառայություններ» են մատուցում և՛ իրենց կողմից վարձակալած տներում, և՛ հյուրանոցներում . . .

Իմ կողմից հրապարակված կայքում և տելեգրամ ալիքներում ներկայացված են նրանց տարիքը, քաշը, հասակը, իրենց ծառայությունների արժեքը։ Ի դեպ, մեկ ժամի արժեքը տատանվում է 150-250 $ (ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ)։

Հիմնականում փոքր կենտրոնում վարձակալած տները դարձրել են մինի «հասարակաց» տներ, որտեղ հերթի տակ «ծառայություններ» են մատուցում (կասկածներ ունեմ, որ թմրամիջոցներ էլ կարող են վաճառել), և անխուսալի է սեռավարակի տարածումը։

Ստեղծվել են պայմաններ, երբ ընտանիքի վաստակած գումարների մի մասը վատնվում է բույքմեյկերներում (խաղադրույք կատարելով), մյուս մասը՝ նորաստեղծ «հասարակաց» տներում, որտեղ հնարավոր է նրանց հրամցնեն և՛ թմրամիջոցներ, և՛ «սեռավարակ»։Իմ համար պարզ է, որ ոստիկանները պարգևավճար են ստանում սրանց իշխանությունը պահելու, Եռաբլուր պանթեոնում զոհվածների ծնողներին «քարշ» տալու կամ իր կամքը արտահայտող՝ ջուր լցնող աղջկան նեղություն տալու համար։

Իսկ հարց. եթե այս մարմնավաճառները չեն գործում կամ հովանավորվում իշխանության կողմից, ապա ի՞նչպես են գործունեություն ծավալում, մեծ գումարներ աշխատում (կայքում կան շուրջ 1400 մարմնավաճառի տվյալներ, որոնք ծառայություն են մատուցել, իհարկե, միանշանակ չեմ կարող ասել, թե ինչ ժամանակահատվածում են 1400 մարմնավաճառ «ծառայություն» մատուցել): Քանի որ անհասկանալի է, թե ուր է մեր հայրենի ոստիկանությունը, ուստի այստեղ իր անելիքը կարող է ունենալ Երևանի քաղաքապետարանը (դա հաջորդիվ)

Հարգելի՛ մայրեր, քույրեր և կանայք, չպետք է հանդուրժեք, որ ոչնչացվի մեր կարևորագույն արժեհամակարգերի հենասյունը՝ ամուր և բարոյական ընտանիքի արժեքը

Մեր արժեքային համակարգը կոտրելով՝ վերջնականապես կոտրում են հայի լինելիությունը . . .

# Չենք թողնի, որ մեր Երևանն «Էրիվան» դարձնեք

# Տիգրան Ավինյան, քեզ մի քանի հարց ունեմ . . . Հաջորդիվ»:

Հայաստան Մեսրոպ Մանուկյան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին