Սեպտեմբերի 8-ին Երեւանում տեղի է ունենում հայ-ռուսական մեդիա ֆորում։
Դրան մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ականավոր քաղաքագետներ և փորձագետներ երկու երկրներից։
Միջոցառումը տեղի է ունենում երկրների միջև լարված հարաբերությունների պայմաններում։ Լարվածությունն ավելի է սրվել երեկ Հայաստանում ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալությամբ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է մեդիա ֆորումի մասնակիցներին և հորդորել չտրվել սադրանքներին՝ վստահություն հայտնելով, որ երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր ապագան կդիմանա այս ամենին։