f

Անկախ

Լվացքի փոշու փոխարեն՝ մոխիր, ամանի հեղուկի փոխարեն՝ մոխիր․ արցախցիներն ստիպված դիմում են հին ու մոռացված մեթոդներին


Արցախում օրախնդիր է մնում հացը․ եթե Ստեփանակերտում կտրոններով յուրաքանչյուր մարդու հասնում է ընդամենը 200 գրամ հաց, ապա շրջաններում հիմնականում բնակիչներն ինքնուրույն են փորձում տեսնել իրենց գլխի ճարը։ Այստեղ էլ վառելիքի բացակայության խնդրին են բախվում․ եղած մի քանի պարզ ցորենն ալրաղաց հասցնելն է դժվարագույն խնդիր։ Ոմանք՝ էշով, ոմանք՝ ձիով ատսնյակ կիլոմետրեր են անցնում, որ մեկ-երկու պարկ ցորեն կարողանան աղալ, որպեսզի հաց թխեն։

Մի կողմից ցորենի բերքն էր շատ վատ այս տարի, մյուս կողմից էլ օկուպացված տարածքներում դիրքավորված ադրբեջանական ստորաբաժանումները, անդադար կրակի տակ պահելով գյուղատնտեսական հողահանդակները, գյուղացիներին թույլ չեն տվել ոչ  սերմը ցանել, ոչ էլ եղած բերքը գոնե  հնձել։

«Մարտակերտ քաղաքի վարելահողերն այս տարի կոմբայն չի մտել։ Եթե նախկինում 3000-4000 հա ցորեն էինք ցանում, այս տարի ընդհանրապես բերք չի եղել»,- «Փաստինֆո»-ին ասում է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը։

Մարտակերտում ներկա դրությամբ երեք փուռ է գործում, բայց ալյուրը շատ քիչ է․ ամեն մի ընտանիքի 1-2 հաց է հասնում․ այդպես մի կերպ յոլա են գնում։ Գյուրջյանն ասում է՝ եթե որոշ ժամանակ առաջ 750 գրամ էր հասնում մեկ շնչին, հիմա արդեն 200 գրամ է։

Մարտակերտի շրջանի Չափար գյուղի բանկիչները ևս մտածում են, թե ցորենն ինչպես ալրաղաց հասցնեն։ Գյուղում եղած մի քանի ձիով ու էշով հերթով ցորենը Հաթերք կամ մեկ այլ գյուղ են տանում, որտեղ ալրաղաց կա։

Մարդիկ այստեղ ամեն ինչին այլընտրանք են փորձում գտնել, հին՝ վաղուց մոռացված մեթոդներով աղ են ստանում, օճառի, լվացքի փոշու, ամանների հեղուկի փոխարեն՝ մոխիր օգտագործում։ Կենսական տարրական պայմանների բացակայության պայմաններում, բայց դիմակայում են։ Ինչպես Չափարի գյուղապետ Վարդգես Սաղյանն է ասում, «կռո» են ու ոչ կոտրվել ունեն, ոչ էլ՝ հանձնվել․․․․

Հիշեցնենք, որ ագրեսոր Ադրբեջանը 10 ամիս է՝ շրջափակած է պահում Արցախը։ Երեք ամիս էլ լիակատար պաշարման մեջ է վերցրել 120 հազար մեր հայրենակիցներին՝ նրանց մատնելով սովի ու անմարդկային պայմանների։

Արցախի շրջափակում Մարտակերտ Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին