f

Անկախ

Կոտայքի մարզպետը շրջայց է կատարել Ջրվեժ խոշորացված համայնքում


Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրել է.

Մայիսի 22-ին խորհրդականներիս հետ աշխատանքային այցով եղա Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ բնակավայրերում, ինչպես նաև Հացավան, Գեղարդ և Գողթ համայնքներում։
Այցի նպատակն էր՝ տեղում ծանոթանալ այս բնակավայրերի տնտեսական ու սոցիալական զարգացմանն ուղղված 2019 թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական և 2020թ. ՀՀ Կառավարությանը ներկայացված ծրագրերի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև մասնակցել Գողթ համայնքում Գեղարդալճի ջրամբարի հարցի վերաբերյալ լսումներին:

✅ Զովքում Կառավարության 2020 սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել մանկապարտեզի շենքի կապիտալ հիմնանորոգման, ամրացման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Բարեկարգ ու լուսավոր շենքը կունենա անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երեխաների 2 խումբ (3-6 տարեկան) ընդունելու համար։ Ծրագրի արժեքը մոտ 166 մլն ՀՀ դրամ է։

✅ Ջրվեժ բնակավայրում ծանոթացանք մանկապարտեզի տարածքին, որտեղ 2020 սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է 190 երեխայի համար հիմքից նոր մանկապարտեզ կառուցել։ Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ու նորագույն լուծումներով մանկապարտեզը կարող է ընդունել ոչ միայն Ջրվեժի, այլև հարակից բնակավայրերի երեխաներին:

✅ Ձորաղբյուր բնակավայրում 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով անցկացվել է ջրագիծ: Այս տարվա ծրագրով նախատեսվում է բնակավայրի ջրագծերի անհատական միացումների և ջրաչափական հանգույցների կառուցում: Ծրագրի արժեքը՝ 39 769 870 ՀՀ դրամ է, որից 45 տոկոսը՝ 17 896 441.5 ՀՀ դրամը համայնքի մասնաբաժին է, իսկ մնացածը պետության մասնաբաժինն է:

✅ Հաջորդ կանգառը Հացավան բնակավայրն էր, որտեղ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով ամրացվել է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կառուցված մշակույթի տան շենքը: Ավարտվել են կապիտալ վերանորոգման աշխատանքները, լիովին փոխվել են շինության կտուրն ու պատուհանները, կատարվել է տարածքի ցանկապատում: Իսկ օրեր առաջ Կառավարության նիստում հաստատված 2020 թ. սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել ներքին հարդարման աշխատանքներ: Համայնքի և այլ աղբյուրների միջոցներով կբարեկարգվի մշակույթի տան ամբողջ տարածքը, բակում խաղահրապարակ կկառուցվի: Աշխատանքների ավարտից հետո Հացավան համայնքը կունենա մշակույթի հրաշալի կենտրոն՝ անհրաժեշտ գույքով, գրադարանով ու կծառայի որպես հարթակ՝ բազմաբնույթ մշակութային միջոցառումների անցկացման և կրթական գործունեության համար:
Հացավանում նախատեսվում է նաև Հ․ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցի պարսպապատում մարզպետարանի խնայողությունների հաշվին

✅ Գեղարդ բնակավայրում 2020 թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է կենտրոնական ճանապարհի ամբողջական ասֆալտապատում և հիմնանորոգում, հենապատի կառուցում և ջրահեռացման համար ջրատարի կառուցում։ Ծրագրի արժեքը 32 258 340 ՀՀ դրամ է, որից 26 տոկոսը՝ 8 387 168 ՀՀ դրամը համայնքի կողմից է վճարվելու, իսկ 24 տոկոսը՝ 7 742 000 ՀՀ դրամը՝ բարերար Արտեմ Պողոսյանի կողմից, մնացածը պետության մասնաբաժինն է:

✅ Գողթ բնակավայրում 2019 թ. սուբվենցիոն ծրագրերով մեկնարկել են մանկապարտեզի շենքի ամրացման, վերակառուցման և կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Արդեն աշնանը երկհարկանի նորակառույց մանկապարտեզը շահագործման կհանձնվի:
Ծրագրի արժեքը 93 մլն ՀՀ դրամ է։
Գողթ բարձրլեռնային բնակավայրում նախատեսվում են նաև լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ:

➡️ Շրջայցս ավարտվեց Գողթում Ջրային Պետական Կոմիտեի նախագահի, «Կոտայք» ՋՕԸ գործադիր տնօրենի, վարչական խորհրդի նախագահի և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ բացօդյա լսումներով: Լսումների արդյունքները դրական եմ գնահատում. մի շարք հարցերի շուրջ ունենք լիարժեք փոխըմբռնում, և Գեղարդալճի ինքնահոս համակարգի վերջին 1.9կմ-ոց հատվածի շինարարությունը շուտով կմեկնարկի։
Զուգահեռաբար Ջրային Պետական Կոմիտեն՝ համայնքի 10% համաֆինանսավորմամբ կիրականացնի նաև ներտնտեսային ցանցի 1.76 կմ-ոց հատվածի կառուցումը՝ այդով համայնքում առկա ոռոգման ջրի մոտ 50%-ոց կորուստները հասցնելով գրեթե զրոյի։

Բոլոր բնակավայրերում շփվեցի նաև բնակիչների հետ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սոցիալական ու տնտեսական իրավիճակը հասկանալու և առկա խնդիրներին առաջիկայում լուծումներ առաջադրելու նպատակով:

5.png


 

6.png


 

7.png


 

8.png


 

9.png


 

10.png


 

11.png


 

12.png


 

13.png


 

14.png

Կոտայքի մարզ

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին