f

Անկախ

«Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող 46-ամյա կալանավոր է մահացել. նա դժգոհ էր դատարանից եւ իրեն մեղավոր չէր ճանաչում


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 4-ին մահացել է հացադուլի մեջ գտնվող կալանավոր Գեղամ Սայադյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«2023թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 08.20-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 46-ամյա Գ.Ս-ի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման հերթապահ բուժակի տված տեղեկանքի հիման վրա կանչվել է շտապօգնություն: Ժամը 08.30-ին շտապօգնության բրիգադը ժամանել է հիմնարկ: Ժամը 08.35-ին շտապօգնության բրիգադն արձանագրել է Գ.Ս-ի կենսաբանական մահը: Կալանավոր Գ.Ս-ն 08.08.2023թ-ից ստացիոնար բուժման մեջ է գտնվել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման բուժմասում, որտեղից դուրս է գրվել 31.08.2023թ-ին: Բուժմասից դուրս գրվելու կապակցությամբ կալանավորված Գ.Ս-ն հայտարարել էր հացադուլ, ինչի պատճառով տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունք»,- տեղեկացրեց Նոնա Նավիկյանը:

Մենք տեղեկացանք, որ Գեղամ Սայադյանը մեղադրվում էր հափշտակություն կատարելու մեջ: Նա կալանավորված էր 2021 թվականի հուլիսի 14-ից:

NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Ալեքսան Թումասյանը պատմեց, որ իր պաշտպանյալը պարբերաբար դժգոհում էր իրավապահ համակարգից.

«Նա իրավապահներից դժգոհ էր: Պնդում էր, որ ոստիկաններն իր գլխին սարքել են: դատարաններից էր դժգոհ, պնդում էր, որ դատավարությունը ձգձգվում է: Նա իրեն սկզբում մեղավոր էր ճանաչել, որոշ ժամանակ անց, սակայն, մեղավոր չի ճանաչել: Նա ուներ նաեւ առողջական խնդիրներ»:

Մենք տեղեկացանք, որ Գեղամ Սայադյանը նախկինում նույն հոդվածի հատկանիշներով դատապարտված է եղել:

Արմավիր ՔԿՀ հացադուլ մահացություն Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին