f

Անկախ

Ես իմ կյանքում ոչ մի տեղից չեմ փախել. Շատ ծիծաղելի եւ ողորմելի են այդ պնդումները. Մարությանը՝ Ավինյանին


Ես երբեւիցե, իմ ամբողջ կյանքում ոչ մի տեղից եւ ոչ մի բանից չեմ փախել՝ ոչ պատասխանատվությունից, ոչ դժվարություններից, ոչ էլ ինչ-որ արտառոց իրավիճակներից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իր քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Հայկ Մարությանը պատերազմից հետո «փախել ա, ինքը գիտի՝ ոնց է փախել»:

«Երբ կուսակցությունից (ՔՊ-ից-խմբ) դուրս եմ եկել, դա արել ենք շատ ներքին կարգով, արտաքին ոչ մի ուժ չի իմացել դրա մասին: Դա իմացել է միայն Սուրեն Պապիկյանը, ես իրեն դա ասել եմ եւ ես ասել եմ՝ երբ ձեզ հարմար կլինի, որ ոչ ձեզ վտանգ  լինի, ոչ էլ մեր պետությանը, որովհետեւ այլ քաղաքական ուժեր կարող էին օգտագործել այդ պահը  ի օգուտ իրենց անձնական շահերի եւ ի վնաս մեր պետության: Ես ասել եմ՝ քանի որ մեզ մոտ շատ լրջագույնս սկզբունքային տարաձայնություններ կան, ես ուզում եմ, որ մենք մեր մեջ իմանանք, որ մենք այլեւս նույն ուղիով չենք գնում, բայց դրսի համար դա մնալու է անհայտ, եւ դրսի բոլոր ուժերը դրանց մասին չգիտեին:

 

 

Շատ ծիծաղելի եւ ողորմելի են այն պնդումները, որ ես իբր հեռացել եմ դժվար պահին: Ես մինչեւ վերջ արտաքին ուժերի համար եւ բոլորի համար մնացել եմ կուսակցության անդամ: Իմ շրջապատում ոչ ոք չի իմացել, որ ես դուրս եմ եկել կուսակցությունից: Անգամ կուսակցության ամենակարկառուն դեմքերից մեկը, եթե չեմ սխալվում Վահագն Ալեքսանյանը, 2021-ի ամռանը, երբ ես արդեն ամիսներ առաջ դուրս էի եկել, իրեն հարց են տվել՝ Հայկ Մարությանը դուրս եկե՞լ է կուսակցությունից, պատասխանել է՝ ոչ, դուրս չի եկել: Այսքանով ամեն ինչ ասված է»,-ասաց Հայկ Մարությանը:

Նա նկատեց, որ եթե դու մի բանից խուսափում ես, դու պետք է հայտարարես, որ տեսեք, դուրս եմ եկել, այդ մարդկանց հետ կապ չունեմ. «Բայց ես դրա հակառակն եմ արել: Ունենալով շատ ուժեղ տարաձայնություններ իրենց հետ, ես ներքին կարգով ասել եմ՝ ես ձեզ հետ չեմ, նույն ճանապարհով չենք գնում, բայց արտաքին ուժերի համար մնացել եմ նույն մարդը: Եթե ինչ-որ վտանգ պետք է սպառնար ՔՊ-ին եւ նրա անդամներին, նույնկերպ, եթե ոչ ավել, սպառնալու էր ինձ, որովհետեւ ոչ ոք չգիտեր, որ մենք իրար հետ չենք»,-ասաց Մարությանը:

«Եթե կհիշեք, մի պահ լարվել էր, զինվորականներն ուզում էին հեղաշրջման տիպի մի բան անել, այդ ժամանակ ես նույնպես բոլոր քաղաքացիների հետ կանգնեցի հրապարակում, ժողովրդի մեջ, երթ արեցինք: Ես ցույց եմ տվել բոլորին, որ ես այս կողմում եմ, այսինքն կողմնակից եմ, որ այլեւս երբեք հին բարքերը չեն կարող վերադառնալ»,-ասաց նա:

Հայկ Մարության Տիգրան Ավինյան քաղաքապետի ընտրություն Հայաստան Տեսանյութ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին