f

Անկախ

ՊԵԿ նախկին պաշտոնյայի՝ սպանության մեջ մեղադրվող եղբայրը չի ներակայանում դատական նիստերին. Դատավարությունը պարալիզացված է


ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի, նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում՝ տարեց կնոջ սպանության գործով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ տարեց կնոջ՝ Ցողիկ Բադիկյանի, սպանությունը տեղի է ունեցել 2019թ հոկտեմբերին՝ սեփական տանը, որտեղից հափշտակել են ոսկյա զարդեր։ Քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության հատկանիշներով, սակայն այժմ Մաշադյանը մեղադրվում է միայն սպանության հատկանիշներով՝ առանց հափշտակության նպատակի։ Մաշադյանի արարքը նախաքննության ընթացքում վերաորակվել էր, մեղմացվել՝ բացառապես իր ցուցմունքի հիման վրա. Ըստ առաջ քաշված վարկածի՝ սպանության դրդապատճառն այն էր, որ ամիսներ առաջ Մաշադյանը ոսկյա խաչ էր գրավադրել Ցողիկ Բադիկյանի մոտ, իսկ դեպքի օրը մոտեցել է տուժողին՝ վերադարձնելու ոսկյա խաչը, սակայն վերջինս նշել է, որ ոսկյա խաչն այլևս չկա և այդ հիմքում իբրև կենցաղային հողի վրա տեղի էր ունեցել սպանությունը։ Տուժող կողմը, սակայն, արարքի մեղմացման հետ համաձայն չէ, պնդում է՝ գործ ունենք գույքի հափշտակության նպատակով ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության հետ, ընդ որում, առանձնակի դաժանությամբ, քանի որ Ցողիկ Բադիկյանին հասցվել է դանակի՝ ավելի քան երեք տասնյակ հարված, իսկ վերջում՝ կտրել են պարանոցը։

Քրեական գործը շուրջ երեք տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում է և արդեն գտնվում է ավարտական փուլում, սակայն դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ ամբաստանյալի բացակայության պատճառով, ինչով պայմանավորված «սայլը տեղից չի շարժվում»։ Խնդիրն այն է, որ Մաշադյանը պարբերաբար չի ներկայացվում դատարան՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվելու պատճառով, սակայն տուժող կողմը հակված չէ հավատալու, որ Մաշադյանի առողջական վիճակն իսկապես թույլ չի տալիս ներկայանալ դատական նիստերին, ըստ այդմ, պահանջել են դատաբժշկական փորձաքննություն իրականացնել Մաշադյանի նկատմամբ։ Ցողիկ Բադիկյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով դատաբժշկական փորձաքննություն նշանակել Մաշադյանի նկատմամբ՝ պարզելու նրա մասնակցության հնարավորությունը դատական նիստերին, ինչը դատարանի կողմից բավարարվել է։

«Իմ վստահորդը տեղեկություններ ուներ, որ Մաշադյանն ապօրինի ձևով է պահվում «Դատապարտյալների հիվանդանոցում», այսինքն, չունենալով այնտեղ պահման ենթակա հիվանդություն, տևական ժամանակ պահվում է այնտեղ։ Հետևաբար, մեր միջնորդության հիման վրա որոշում է կայացվել նշանակել փորձաքննություն՝ պարզելու, թե իրականում հիվանդություն ունի, թե ոչ և այդ հիվանդությամբ նա ենթակա՞ է «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվելու, թե՝ ոչ։ Շուրջ երեք ամիս է, ինչ փորձաքննությունն իրականացման փուլում է, սակայն եզրակացություն դեռևս չի ստացվել»,- հայտնեց Վահան Հովհաննիսյանը։

Գործը, ինչպես և նշել ենք, արդեն ավարտական փուլում է. միջնորդություններ պետք է ներկայացվեն։ դատաքննության ընթացքում Գարիկ Մաշադյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, թեև նախաքննության ընթացքում վերջինս ցուցմունք տվել է. ընդունել մեղքը՝ վկայակոչելով իրեն հրամցված տեսակետը, թե վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ, ինքը ոչինչ չի հափշտակել, հենց այդ ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա էլ մեղադրանքը մեղմացվել է նախաքննության ավարտական փուլում, մինչդեռ, Վահան Հովհաննիսյանը պնդում է, որ դատաքննության ընթացքում ևս տուժող կողմը ապացույցներ ( այդ թվում՝ փաստաթղթերով, վկաների ցուցմունքներով ապացուցվել է, որ հափշտակություն է եղել. Վ. Հովհաննիսյան) ներկայացրել է, որ տեղի ունեցածը գույքի հափշտակության նպատակով ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն էր՝ առանձնակի դաժանությամբ։ Ավելին, տուժողի ներկայացուցիչը չբացառեց, որ հնարավոր է միջնորդեն՝ պահանջելով վերաորակել արարքը և հենց այդ հետևանքներից խուսափելու համար է, որ Մաշադյանը խուսափում է դատական նիստերին ներկայանալուց՝ իր համար անցանկալի դատական ակտը ձգձգելու համար։

Նշենք, որ Գարիկ Մաշադյանը նախկինում դատվածություն ունեցել՝ գույքի հափշտակության համար։

Գարիկ Մաշադյան Սպանություն Դատարան Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին