f

Անկախ

Այս ընթացքում ավելի քան 6 արտաշիրիմում է եղել. սխալ մարդկանց են հուղարկավորել. անհետ կորածները կարող են վերադառնալ և տեսնել, որ գերեզման ունեն․ անհետ կորածի հարազատ․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է 44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներին: Նշենք, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներն օգոստոսի 31-ին բողոքի ակցիա են իրականացրել պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

 

Սեպտեմբերի 1-ի հանդիպումից հետո թե՛ անհետ կորածների ծնողները եւ թե՛ ՊՆ-ն լռում են: Ի վերջո` ի՞նչ է խոսել Պապիկյանն անհետ կորածների ծնողների հետ։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հենց ծնողներից: Ծնողներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմում է, որ Սուրեն Պապիկյանը, ըստ էության, որեւէ նոր բան չի ասել իրենց: Այդ հանդիպման նորությունն այն է եղել, որ ծնողները Պապիկյանից տեսագրություններ են պահանջել, որով պարզ կդառնա, թե տղաները որ ուղղությամբ են գնացել եւ ինչպես են անհետացել։

Մենք զրուցեցինք նաեւ անհետ կորածի ազգական Արսեն Ղուկասյանի հետ, ով մշտապես ներկա է անհետ կորածների ծնողների ակցիաներին: Ղուկասյանն ասաց, որ իշխանությունների անգործության արդյունքում ոչինչ չի արվում՝ անհետ կորածներին գտնելու ուղղությամբ:

Նրա խոսքով` սայլն այնքան ժամանակ տեղից չի շարժվի, քանի դեռ այս իշխանությունները երկրի կառավարման դերը կստանձնեն. «Ոչ մի տեղաշարժ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ այս մարդիկ նստած են իշխանության ղեկին: Իրենք էնքան սխալներ ունեն արած, որ մաքսիմալ փորձում են իրենց արածները պարտակել, որպեսզի շատ բան ջրի երես դուրս չգա, եւ մարդիկ չիմանան, թե իրականում ով ինչ է արել, եւ թե ինչու մինչ օրս չեն հրապարակում զոհերի իրական թվերը, չեն ասում, թե քանի անհետ կորած ունենք:

Արդեն երրորդ տարին է լրանում, բայց անհետ կորածների մասով ոչ մի պաշտոնական թիվ չեն հրապարակում: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, նաեւ շատ լավ գիտեն իրենց բացթողումների մասին, սակայն լռում են, որովհետեւ այդ մասին խոսելն իշխանություններին ձեռնտու չէ: Այս ընթացքում ավելի քան 6 արտաշիրիմում է եղել` քննիչի տվյալներով, սակայն ես գիտեմ, որ 6-ից շատ են նման դեպքերը:

Այսինքն` սխալ մարդկանց են հուղարկավորել, հետո պարզվել է` սխալ մարդու են թաղել, քանդել են գերեզմանը, դիակները փոխանակել: Մենք կարող ենք կասկածել, որ նման դեպքեր շատ են եղել: Անհետ կորածներից շատերը կարող են տուն վերադառնալ եւ տեսնել, որ գերեզման ունեն: Դա ԴՆԹ անողների փայլուն գիտելիքների արդյունքն է»,- եզրափակեց Արսեն Ղուկասյանը»:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Անհետ կորած զինծառայողներ Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին