f

Անկախ

Նաիրա Մեսրոպյան. «Ղազախստան մեկնեցի հաղթական տրամադրվածությամբ»


Oգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում  կայացած պարաբազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությունում Հայաստանի հավաքական թիմը իրեն լավագույն կողմերով դրսևորեց՝ նվաճելով՝ 5 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ նվաճել: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 45 երկրի մարզիկներ, որոնք մրցում էին ձախ և աջ ձեռքերով:
+65 կգ քաշայինների պայքարում աջ և ձախ ձեռքերում հավասարը չունեցավ և աշխարհում լավագույնը ճանաչվեց հավաքականի առաջատար մարզուհիներից Նաիրա Մեսրոպյանը:

Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններվ, խոսում հաղթական տրամադրվածությամբ Ղազախստան մեկնելու մասին:


-Շնորհավորում ենք ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը:  
-ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի բազկամարտի հավաքական թիմը ԿԳՄՍ նախարարության բարձր հովանու ներքո Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը մասնակցեց 2023թ-ի Պարա-Բազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությանը։ Յուրաքանչյուր անգամ միջազգային մրցաշարի մեկնելուց առաջ մեր ֆեդերացիայի կողմից արդեն իսկ ձևավորված հավաքականը մեկնում է ուսումնամարզական հավաքների ։Այս անգամ ևս «Օլիմպավան» մարզաառողջարանային համալիրում էինք, որտեղ 10 օր ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանի գլխավորությամբ հստակ գրաֆիկով մարզվելուց և հանգստից հետո մեկնեցինք Ղազախստան։ 


-Առաջնության ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք:
-Առաջնությանը մասնակցում էին 45-ից ավելի երկրներ։ Իմ քաշային կարգում (+65 և ավելի կանգնող բռնվող) 6-ն էինք. մասնակցում էին Ղազախստանի ներկայացուցիչներ, Ուկրաինայի,Վրաստանի։ Այս առաջնությանը ևս աջ ու ձախ ձեռքերով նվաճեցի չեմպիոնի տիտղոսը։ Հաղթական տրամադրվածությամբ մեկնեցի և երկու անգամ ՀՀ հիմնը հնչեցնելով, հայրենիքիս պատիվը բարձր պահելով, վերադարձա։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
- Ես չեմ կարող մարել այն մարդկանց հույսերը, որոնք դեռ հավատում են իմ ուժերին: Փոքր դադարից հետո կշարունակեմ աշխատել և իհարկե մարզվել: Մեր թիմը պատվով ներկայացավ աշխարհի առաջնությունում, մեդալաբեր ելույթներ ունեցավ, ուրախ եմ և հպարտ բոլորի նվաճումներով՝ Սարգիս Ստեփանյան ոսկե մեդալ (ձախ ձեռքով), Նաիրա Մեսրոպյանը ոսկե մեդալ (աջ և ձախ ձեռքով), Գուրգեն Անտոնյան ոսկե մեդալ (մինչև 24 տարեկանների պայքարում), մինչև 75 քաշային Հայկ Ստեփանյան` արծաթե մեդալ, Սարգիս Հարությունյանը (մինչև 55 կգ) և Շահեն Բաբայան (մինչև 65 կգ)՝բրոնզե մեդալ:

Հայաստան Սպորտ բազկամարտ Նաիրա Մեսրոպյան հաղթանակ չեմպիոն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին