f

Անկախ

Արցախում վերջին պաշարներով գործող «Դիզակ» մանկապարտեզում երեխաների նախաճաշը մի բաժակ թեյ է՝ մի կտոր հացով․ Եթե առաջ հացը չէին ուտում երեխաները, հիմա ափսեներն էլ լրիվ մաքրում են․․․


Ստեփանակերտի պետական մանկապարտեզները սեպտեմբերի 1-ից փակ են։ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը նման ցավոտ որոշում կայացրել է հարկադրաբար․ եթե սննդամթերքի պաշարները սպառման եզրին էին, ապա հաց ընդհանրապես չկար, որ մանկապարտեզները կարողանային գործել։ Ամբողջ քաղաքում պետության կողմից ֆինանսավորվող պարտեզներից գործունեությունը շարունակում են ընդամենը երեքը՝ Հադրութի և Շուշիի շրջաններից տեղահանված երեխաների համար բացված պարտեզներն ու Ավետարանչականը։

«Փակման հիմնական պատճառը հացի խնդիրն է։ Եթե քիչ քանակությամբ որոշ մթերքներով կարելի էր մի փոքր էլ ձգել, ապա հաց ընդհանրապես չկար, ու ըստ այդմ՝ փակվեցին։ Հադրութի ու Շուշիի երեխաների համար բացված մանկապարտեզներում հացի խնդիրը դեռ որ մի կերպ լուծում են։ Շուշիի մանկապարտեզում, օրինակ, մայրիկներն են հիմնականում տանը թխում, երեխաների հետ ուտելու ինչ գտնում՝ դնում են․․․ Մի կերպ, ուղղակի, ձգում են։ Երբ վերջանան եղած սուղ պաշարները, դրանք նույնպես փակվելու են»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նարե Նիկողոսյանը։

Մանկապարտեզների գործունեությունն անհնար է դարձել շարունակել նաև հիգիենայի պարագաների բացակայության պատճառով։ Արդեն երեք ամիս լիակատար պաշարման պայմաններում գտնվող Արցախ չի մտել ոչ միայն որևէ տեսակի սննդամթերք, այլև առաջին անհրաժեշտության որևէ ապրանք՝ այդ թվում հիգիենայի պարագա։

Ստեփանակերտում գործող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզին հաջողվել էր օրեր առաջ մեկ պարզ ալյուր ձեռք բերել․ հիմա այդ ալյուրով հենց մանկապարտեզում հաց են թխում, որ երեխաներն ուտեն։

«Երբ պարզ դարձավ, որ քաղաքի փռերը փակվելու են ու հաց, փաստացի, ոչ մի տեղից չենք կարողանալու ստանալ, մի կերպ կարողացանք սոցապ նախարարությունից մեկ պարկ ալյուր ձեռք բերել։ Էստեղ՝ տեղում թխում ենք հացը, մնացած քիչ մթերքներով երեխաներին կերակրում՝ ինչքանով ստացվում է։ Կերակրացանկը շատ աղքատիկ է արդեն․ նախաճաշին միայն քաղցր թեյ ենք կարողանում տալ՝ մի կտոր հացով, ճաշին մեկ ափսե ապուր բրնձով կամ մակարոնով, հետճաշիկն էլ փլավն է։ Եթե որոշ ժամանակ առաջ ձու կամ կաթնամթերք ինչ-որ ձևով կարողանում էինք գտնել, վաղուց արդեն չկա, ջեմ էլ չկա, որ գոնե հացի հետ ուտեն»,-«Փաստինֆո»-ին պատմում է «Դիզակ» մանկապարտեզի տնօրեն Ռիտա Սարդարյանը։

Երեխաների համալրումը դեռ ընթացքի մեջ է։ Սարդարյանը նկատում է՝ այս պահի դրությամբ՝ ընդունված 75 երեխաներից 60-ը ներկա պահին մանկապարտեզում են։ Հիմնականում Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքների երեխաներ են, բայց Ստեփանակերտից ու Շուշիից էլ բալիկներ կան խմբերում։ Նրանք հաճախ 3-4 կմ ճանապարհ են անցնում ոտքով, որ հասնեն մանկապարտեզ։ Հատկապես այն ծնողները, որոնք աշխատում են, այլընտրանք ուղղակի չունեն։

Նարե Նիկողոսյանի խոսքով՝ չնայած աշխատող ծնողները գործող նշված պարտեզներ հաճախող իրենց բալիկներին հարկադրաբար բերում են, այդուհանդերձ, մի մեծ մասն էլ հեռավորության պատճառով չի կարողանում մանկապարտեզ հասնել։ Տրանսպորտի բացակայության պայմաններում եթե չափահաս ստեփանակերտցիներն, ուզած-չուզած, օրական առնվազն 9-10 կմ քայլում են, ապա 3-4 տարեկան փոքրիկներն, ուղղակի, ի վիճակի չեն այդքան քայլել՝ այն էլ կիսաքաղցած, հյուծված վիճակում․․․

«Եթե առաջ հացը հիմնականում չէին ուտում, ափսեի մեջ էլ ճաշ էին թողնում բալիկները, հիմա մի փշուր անգամ չի մնում, լրիվությամբ ուտում են թե՛ հացը, թե՛ ճաշը։ Ափսեները դատարկ, լրիվ մաքրած հավաքում ենք․․․»,-ասում է տիկին Սարդարյանը։

Թե ևս քանի օր կհերիքեն պաշարները, «Դիզակ»-ի տնօրենը չգիտի․․․ Հատկապես հիմա, երբ անկանխիկ գնումներ անելուց արդեն հրաժարվում են մատակարարները, խնդիրն է՛լ ավելի է սրվել․․․

«Այնքան անորոշ է ամեն ինչ, որ մարդիկ չեն ուզում ապրանքը տան ու ամսվա վերջում միայն գումարը ստանան․․․ Իրենց էլ մեղադրել չենք կարող․  ոչ ոք չգիտի՝ հաջորդ պահին ինչ է լինելու․․․»,-ասում է Ռիտա Սարդարյանը։

 

Արցախի շրջափակում Մանկապարտեզ Հայաստան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին