Արցախի ՊՆ-ն հայտարարել է ադրբեջանցիների կողմից տարածվող հերթական ապատեղեկատվության մասին։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 5֊ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- այս մասին նշում Է Արցախի ՊՆ-ն։
Նշենք, որ ՊԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ հրետանային միջոցներ, տեղաշարժեր և կենտրոնացում։ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաև ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում։