f

Անկախ

ՌԴ-ին մեղադրելու Երեւանի փորձը հարվածում է այն մարդկանց, որոնց օգնություն է պետք. Զախարովա


Ռուսական կողմը ԱԳՆ, պաշտպանության նախարարության եւ պրոֆիլային այլ գերատեսչությունների գծով մշտական շփման մեջ է շահագրգիռ բոլոր գործընկերների հետ եւ ձեռնարկում է քայլեր՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորման նպատակներով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է ձեռնարկում ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը հանելու եւ հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։

Նրա խոսքով՝ մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցման գծով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը առարկայորեն անդրադարձել է այս թեմային անցած շաբաթ Երեւան այցելության ժամանակ, այս օրերին նա Բաքվում է, որտեղ նախատեսված են նրա համապատասխան խորհրդատվություններն ադրբեջանցի գործընկերների հետ։ «Մենք գործում ենք 2020-2022թթ. ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կնքած եռակողմ համալիր պայմանավորվածությունների հունով։ Մենք կողմ ենք, որ հումանիտար օգնությունն անխոչընդոտ հասնի տարածաշրջան Լաչինի եւ Աղդամի երթուղիներով, եւ կոչ ենք անում խուսափել այս հարցի անհարկի քաղաքականացումից»։

«Չենք կարող չնշել, որ Եվրամիությունն այս դեպքում, իհարկե, այդպես եղել է նաեւ նախկինում, առանց ամաչելու փոխառում է ռուսական կողմի նախաձեռնությունները, ընդ որում՝ Եվրամիության գործողությունների արդյունքներն ընդհանուր առմամբ չեն տանում իրադրության կարգավորման։ Պարբերաբար հայտնվող քաղաքական հռետորաբանությունը, Ռուսաստանին մեղադրելու ինչ-որ փորձերով, մասնավորապես՝ Երեւանի կողմից, այդ ամենն անընդունելի է, որովհետեւ առաջին հերթին հարվածում է այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն, եւ իրականում հարց է առաջանում. նման քաղաքական հայտարարությունները, որոնք Երեւանում անում են բավական բարձր մակարդակի մի շարք գործիչներ, ահա այս ամբողջ հռետորաբանությունը ինչի՞ է պետք։ Որպեսզի հանվի սեփական պատասխանատվությո՞ւնը։ Չեմ ուզում մտածել այդ մասին, բայց շատ փորձագետներ ենթադրում են՝ որպեսզի դժվարացվի հարցի լուծումը։ Ինձ թվում է՝ հիմա պետք է անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի իրավիճակը բարելավվի, նվազագույնի հասցնել մարդկանց տառապանքները։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ նման հայտարարությունները, որոնք պարբերաբար լսում ենք, հատկապես վերջին օրերին Երեւանի կողմից, փչացնում են գործը եւ օգուտ չեն բերում գլխավոր խնդրին՝ մարդկանց օգնելուն»,- ասել է Զախարովան։ 

Մարիա Զախարովա Տեսանյութ Հայաստան ՌԴ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին