f

Անկախ

Վանաձորցիների ու Վանաձորի ավագանու նկատմամբ դիվերսիան ավարտվեց. Արսեն Բաբայան


Վանաձորցիների ու Վանաձորի ավագանու նկատմամբ Լուսավոր Էդմոնենց կազմակերպած դիվերսիան ավարտվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Հիշեցնեմ, 2021–ի դեկտեմբերից իշխանության կողմից ստանալով հանձնարարություն՝ լուսավորականները իրավական անթույլատրելի աճպարարությունների դիմելու միջոցով, վարչական դատարանի դատավորներից մեկի օժանդակությամբ, աննախադեպ անօրինականությունների միջոցով արգելափակել էին Վանաձորի քաղաքապետի ընտրությունը։

 

 

Դրանով լուսավորականները պայմաններ էին ստեղծել, որպեսզի իշխանությունը քաղաքական բանտարկության ենթարկի Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։

Վերջապես վճռաբեկ դատարանը 1 տարի 9 ամիս անց վերջակետ դրեց այս ամենին։ Վճռաբեկ դատարանը մերժել է Լուսավորի բողոքը, որի արդյունքով վերացել է Վանաձորի ավագանու կողմից նույն համայնքի ղեկավար ընտրելու արգելքը։

Այսպիսով, Վանաձորի ավագանու անդամները, հատկապես Մամիկոն Ասլանյան դաշինքի ներկայացուցիչնեչը, պետք է կարողանան ուժ գտնել իրենց մեջ և անտեսելով կամ դիմանալով իշխանական լայնածավալ հարձակումներին՝ Մամիկոն Ասլանյանի ընտրությունը հաստատեն նրան ընտրելով Վանաձորի քաղաքապետ։

Մամիկոն Ասլանյանն արդեն տարուց ավել է դիմանում է ամենադժվար փորձությանը, նա պատվով կրում է քաղաքական բանտարկությունը և նա արժանի է վանաձորցիների, հատկապես՝ իր թիմակիցների լայն աջակցությանը։

Արսեն Բաբայան Վանաձոր Մամիկոն Ասլանյան Հայաստան ՖԲ Գրառում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին