f

Անկախ

Եկեք ցույց տանք Արցախի քաղաքացիներին, որ իրենք միայնակ չեն իրենց ինքնորոշման սրբազան պայքարում․Աշոտյանի ուղերձը՝ ԵԺԿ-ին


ԵԺԿ քաղաքական ասամբլեայի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախի հարցով հատուկ քննարկում: Քննարկման ընթացքում ներկայացրեցի ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ուղերձը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա նաեւ նշել է. «Ներկայացնում եմ դրա մի հատվածի հայերեն թարգմանությունը.

«Իմ բանտարկությունը ոչինչ է Արցախում ծավալվող հումանիտար աղետի համեմատ, որտեղ 120.000 մարդ, այդ թվում երեխաներ և տարեցներ, սովամահության եզրին են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և միջազգային իրավունքի բացահայտ ոտնահարման հետևանքով: Սա ցեղասպանություն է ՝ կարճ և կոնկրետ: Արցախում, որը քրիստոնյա աշխարհի դարպասն է, 21-րդ դարում մեր աչքի առաջ Ադրբեջանը իրականացնում է ցեղասպանություն և Ադրբեջանի բռնապետի ծրագրերը կանխելու միակ ձևը անձնական և պետական մակարդակում պատժամիջոցների կիրառումն է:

Ես հավատում եմ, որ քաղաքականությունը առաջին հերթին հիմնված է արժեքների վրա: Եկեք ցույց տանք Արցախի քաղաքացիներին, որ իրենք միայնակ չեն իրենց ինքնորոշման սրբազան պայքարում»:

Նույնիսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Արմեն Աշոտյանը շարունակում է իր միջազգային կապերը ծառայեցնել Արցախին ու Հայաստանին:

Ասամբլեային նաև ներկայացրել եմ վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի և  Ադրբեջանին զինամթերքի մատակարարման մասին տեղեկություններ»։

Հայաստան Արմեն Աշոտյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին