f

Անկախ

ՔՊ-ականները հարձակվել են Բևեռի աջակիցների վրա, քաշքշել, հայհոյել ու հարվածներ հասցրել նաև կանանց (տեսանյութ)


Այսօր՝ սույն թվականի սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ժամը18։30-ի սահմաններում, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի մոտ, շտաբի անդամները և ՔՊ-ի համակիրները հարձակվել են Նիկոլ Փաշինյանի հեռացման շարժման անդամների վրա, ովքեր իրականացնում էին սեպտեմբերի 7-ին սպասվող հանրահավաքի ԻՐԱԶԵԿՈՒՄ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը։

«Տևական ժամանակ միջադեպի վայրում չեն եղել ոստիկաններ կամ այլ իրավապահներ, և ՔՊ-ականներին և նրանց համակիրներին հաջողվել է ֆիզիկական ու հոգեբանական բռնություն գործադրել Փաշինյանի հեռացման շարժման անդամների նկատմամբ։

Գործի են դրվել ձեռնամարտի հնարքներ՝ հարվածներ ոտքերով, քաշքշոցներ, հարձակվել են կանանց վրա, հայհոյել ԻՐԱԶԵԿՄԱՆ մասնակիցներին, դրսևորել խուլիգանական վարքագիծ։

Հանցավոր գործողությունները կատարվել են տեսախցիկների առաջ՝ ուղիղ եթերում և ցուցադրաբար, որով հանցավոր անձինք ի ցույց են դրել իրենց անպաժելիությունն ու արհամարանքը հանրության նկատմամբ։

Բավականին ուշացումով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ԻՐԱԶԵԿՄԱՆ բոլոր մասնակիցներին (ներառյալ՝ տրանսպորտային միջոցները), որով փաստացի ծառայություն են մատուցել անձամբ Նիկոլ Փաշինյանին, քանի որ ամբողջությամբ տապալել են նրա հեռացման շարժման անդամների ԻՐԱԶԵԿՄԱՆ ողջ աշխատանքը։

Տեղի ունեցածը վերահաստատումն է այն փաստի, որ փաշինյանական հակահայ ռեժիմը հակապետական է ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականության մեջ։

Ռեժիմը չի խորշում բռնաճնշման որևէ ձևի կամ մեթոդի ընտրության հարցում։ Այս ամենը վերահաստատում է, որ հայության ներկայիս միակ առաջնահերթ խնդիրը Փաշինյանի հեռացումն է՝ քաղաքացիական անհնազանդության բոլոր ձևերի կիրառմամբ։

Խստորեն դատապարտում ենք ՔՊ-ի և ոստիկանության այսօրվա համատեղ օպերացիան և մեր հայրենակիցներին կոչ ենք անում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում միանալ Նիկոլի հեռացման հավաքին»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՔՊ Ազգային-ժողովրդավարական բևեռ Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին