Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բարի ճանապարհ է մաղթել և հավելել, որ իրենք կապի մեջ կլինեն։
Պուտինն ու Էրդողանը հանդիպել են Սոչիում երկուշաբթի կեսօրին։ Սա նրանց առաջին անձնական հանդիպումն էր գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո։ Նախագահները քննարկել են սևծովյան հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այլ հարցեր։
«Մենք կապի մեջ կլինենք։ Բարի ճանապարհ»,- ասել է Պուտինը՝ հրաժեշտ տալով Էրդողանին։