Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ընդլայնված կազմով բանակցությունները շատ կառուցողական էին։ Ինչպես գրում է kommersant.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Սոչիում ընթացող բանակցությունների արդյունքում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Նա պարզաբանել է, որ այժմ պետությունների ղեկավարները «շփվում են դեմ առ դեմ, և նրանց խոսակցությունը իմաստալից կլինի»։