f

Անկախ

Պատերազմի մեկ օրն Ուկրաինային «արժենում է» 100 միլիոն դոլար. Ռեզնիկով


Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ukrinform.ua-ին տված հարցազրույցում ասել է, որ պատերազմի մեկ օրն Ուկրաինային «արժենում է» 100 միլիոն դոլար, և որ հիմնականում ծախսվում են պետական միջոցները, ոչ թե կամավորների հավաքած գումարները։ 

Նախարարին հարցրել են, թե ինչու են առաջնագծում անօդաչու թռչող սարքերն այդքան քիչ, և ինչու են դրանք գնվում այն միջոցներով, որոնք քաղաքացիները նվիրաբերում են կամավորներին, այլ ոչ թե բյուջեի միջոցներով։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս կամավորների հավաքած գումարները կազմում են պատերազմին ուղղված միջոցների 3%-ը. պատերազմի մեկ օրը մեզ արժենում է 100 միլիոն դոլար։ Հիմա վերցրեք բոլոր հարգելի խոշոր կամավորական հիմնադրամների բյուջեները, տեսեք, թե որքան են հավաքում: Իսկ պետությունն օրական 100 մլն դոլար է ծախսում։ Պարզապես մտածեք դրա մասին», - ասել է նա:

Ուստի, ըստ Ռեզնիկովի, անարդար է պետությանը պահանջներ ներկայացնել առ այն, թե ամեն ինչ կամավորներն են անում, քանի որ դա այդպես չէ։

«Իրականում դա անում են Ուկրաինայի քաղաքացիները՝ նրանք, որոնք աշխատում են, քանի որ նրանք հարկեր են վճարում, և այդ հարկերը գնում են բյուջե, իսկ բյուջեից դրանք գնում են բանակ: Բանակն այսօր միջոցների ամենախոշոր սպառողն է», - ասել է Ռեզնիկովը։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Օլեքսեյ Ռեզնիկովի՝ պաշտոնը թողնելու մասին։

Ինչպես նշել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում՝ պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ուկրաինայի Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը։

«Օլեքսեյ Ռեզնիկովն անցել է լայնածավալ պատերազմի ավելի քան 550 օրվա միջով: Նախարարությանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր ինչպես զինվորականների, այնպես էլ առհասարակ հասարակության հետ: Այժմ նախարարությունը պետք է ղեկավարի Ռուստեմ Ումերովը: Գերագույն Ռադան շատ լավ գիտի այդ մարդուն, և պարոն Ումերովը լրացուցիչ ներկայացումների կարիք չունի։ Ակնկալում եմ, որ խորհրդարանը կաջակցի այս թեկնածուին»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։

ալեքսեյ Ռեզնիկով Ուկրաինա Աշխարհում ռուս-ուկրաինական պատերազմ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին