f

Անկախ

«Հայրենիք» կինոթատրոնի շենքը հուշարձանի կարգավիճակ է ստացել


Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը. մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել:

ԿԳՄՍՆ-ից Անկախին հայտնում են, որ քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության հինգ մարզերում գտնվող 11 պատմամշակութային օբյեկտներ:

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Հայրենիք» կինոթատրոնի շենքը, որը կառուցվել է 1951 թ. (ճարտ. Գր. Աղաբաբյան), Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի շենքի գլխավոր ճակատը զարդարող «Ծիլ և արև» (1970 թ.) (հեղինակ՝ Կ. Եղիազարյան, համահեղինակներ՝ Մ. Քամալյան, Ց. Ազիզյան) խճանկարը:

Հուշարձանի կարգավիճակ ստացած և պետական պահպանության վերցված մյուս հուշարձաններն են Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սբ. Գրիգոր եկեղեցական համալիրի տարածքում գտնվող եռանավ սրահը (վաղ միջնադար, V-VI դդ.), Մելիքգյուղ գյուղի Դամբարանադաշտը  (վաղ բրոնզեդար, Ք. ա. III հազ., ուշ բրոնզ-վաղ երկաթ), Արմավիրի մարզի Բագարան գյուղի Երվանդակերտ քաղաքատեղին ((դաստակերտ) մ. թ. ա. 3-րդ դ.– մ. թ. 14-րդ դ.), ապարանքը (մ. թ. ա. III դ.- մ. թ. IV դ.) և նույն մարզի Խանջյան գյուղի դամբարանադաշտը (Ք. ա. II-I հազ.), Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի Արտանիշ- 9 բնակատեղին (վաղ բրոնզի դարի II փուլ, մ. թ. ա. 28-26-րդ դդ.) և Արտանիշ- 9 դամբարանադաշտը (մ. թ. ա. 24-23-րդ դդ.), Սյունիքի մարզի Տոլորս գյուղի Սբ. Հռիփսիմե միանավ բազիլիկ եկեղեցին (1861 թ.), Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի ժայռափոր (վիմափոր) ջրաղացը (XIII-XIV դդ.):

Հանդիպմանը քննարկվել են նաև պատմության և մշակույթի 32 անշարժ  հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը: Ըստ սահմանված կարգի՝ դրանք կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը: Ներկայացվել և հանձնաժողովի հավանությանն է արժանացել Լոռու մարզի Ակներ գյուղի քարայր-կացարանների համալիրը (10-19-րդ դդ.) օգտագործման հանձնելու ծրագիրը:

«Հայրենիք» կինոթատրոն հուշարձան Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին