f

Անկախ

Մշակութային շաբաթ


Աշունը սկսենք մշակույթով. ներկայացնում ենք առաջիկա օրերի մշակութային իրադարձությունները.

Սեպտեմբերի 05-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Դիմակահանդես ներկայացումը:

Սեպտեմբերի 05-ին` ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Դասականը բոլորի համար խորագրով համերգային ծրագիրը:

Սեպտեմբերի 06-ին` ժամը  19:00-ն, Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա «Պարֆյումեր» ներկայացումը: Պատրիկ Զյուսկինդը գրել է «Պարֆյումեր» վեպը, Թոմ Թիկվերը նկարահանել է պատմությունը՝ դրան տալով համաշխարհային հռչակ։ Երեւանում տեղի կունենա համանուն գրքի հիման վրա նկարահանված «Պարֆյումեր» թատերական ներկայացման պրեմիերան։

Սեպտեմբերի 07-ին` ժամը 19:00-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Бред вдвоем» ներկայացման պրեմիերա; Երեւանում առաջին անգամ կկայանա Իոնեսկոյի պիեսի հիման վրա բեմադրությունը։ Բեմադրությունը հեգնական ներկայացում է ֆրանկո-ռումինական դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի լավագույն ավանդույթներում կյանքի անհեթեթության մասին:

Սեպտեմբերի 08-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ludovico Einaudi tribute խորագրով համերգային ծրագիրը: Լյուդովիկո Էյնաուդիի ստեղծագործությունները Վարվառա Տարասովայի կատարմամբ։ Դաշնակահարուհի Վարվառա Տարասովան համերգը կնվիրի Լյուդովիկո Էյնաուդիի ստեղծագործություններին։ Դաշնակահարուհին Լոնդոնում բացել է դաշնամուրի ու երգի իր ​​դպրոցը։

Սեպտեմբերի 09-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Solo Saxophone on the roof from Marco Albonetti խորագրով համերգային ծրագիրը: 

Սեպտեմբերի 09-ին Դիլիջանի  Կենտրոնական այգում տեղի կունենա «Արվեստ եւ արհեստ» միջազգային փառատոն: Բոլոր մարզերից կներկայացվեն արվեստի եւ արհեստի, գորգարվեստի, ասեղնագործության, փայտարվեստի, դարբնագործության, ազգային տարազի, տիկնիկային արվեստի, կերպարվեստի, ոսկերչական արվեստի եզակի օրինակներ եւ շատ ավելին: Փառատոնի ծրագրում ներառված են վարպետության դասեր, աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների մշակույթ եւ խոհանոց, գարեջրի փառատոն, գինու համտես ու լավաշ թխելու գործընթաց։

Հայաստան Մշակութային շաբաթ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին