f

Անկախ

Վազգեն Մանուկյան․ «Ուժայիններին, բանակին, ոստիկանությանը՝ երդվել եք երկիրը պաշտպանել, ոչ թե՝ Նիկոլին։ Հավաքվեք իրար հետ, հակասահմանադրական որոշումները պարտավոր չեք կատարել»


«Առանձին-առանձին մեր խնդիրները չենք կարող լուծել, զուտ մաթեմատիկորեն այդ խնդիրը չի լուծվի՝ եթե առանձին Հայաստանի հարցն ենք լուծում, առանձին՝ Արցախի հարցը։ Դրանք շաղկապված են»,-այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած ՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված հանրահավաքին իր ելույթում ասաց  ՀՀ նախկին վարչապետ, Ղարաբաղ կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանը։ Նա ասաց, որ Արցախի ժողովուրդը ուժ է ցուցադրում, չի գնում գայթակղությանը, որպեսզի Ադրբեջանի ճանապարհով իրեն հաց բերեն․ «Ասում է՝ սոված կմնամ, բայց էդ ծուղակը չեմ ընկնի։ Ու այնտեղ ծծկեր երեխաներ, կանայք, տղամարդիկ, մեծահասակներ․․․ այս պատմությունը համաշխարհային պատմության ոսկի էջերում է գրվելու, որովհետեւ քիչ է այսպիսի բան պատահում, որ 120 հազար հոգի մնան մի տեղում պաշարված եւ չուզենան հանձնվել իրենց հայրենիքը պահելու համար։ Սա ոսկի տառերով գրվելու է համաշխարհային պատմության մեջ։ Այդ ժամանակ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է՝ Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք։ Դա ոչ միայն բարոյական կամ քաղաքական տեսակետից սխալ է, դա սխալ է ի սկզբանե, որովհետեւ Ադրբեջանի ծրագիրը պահանջում է երկուսի ոչնչացումը»։

Մանուկյանի կարծիքով՝ Արցախի այս ընդվզումը, պահվածքը հանգեցրեց  նրան, որ ամբողջ աշխարհն այսօր հետաքրքրվում է Արցախով․ «Ֆրանսիացիներն են գալիս մեքենայով, տարբեր խորհրդարաններում խոսում են դրանց մասին։ Արցախի մասին չէին խոսա․․․ քո մասին խոսում են, քեզ հետ հաշվի են նստում, եթե դու քեզ ամուր ես պահում, եթե համառ ես։ Հիմա Նիկոլը նոր բան է մտածել, ասում է՝ մենք պետք է հասնենք միջազգային կառույցներ, որոնք կապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը։ Սուտ է ասում, չկա այդպիսի բան։

Ռուսական բանակն այնտեղ կանգնած է՝ այդ խնդիրը չի կարողանում լուծել, ֆրանսիացիներն ուզում են մեքենայով ապրանք տանեն, չեն կարողանում։ Էդ ո՞նց է էդ խնդիրը միջազգային կարգով լուծվում։ Դա անլուծելի խնդիր է։ Ես չեմ ասում՝ ինչ ծրագրեր ունեն մյուս պետությունները, որովհետեւ մեր պետության եւ մեր ազգի շահերն ու նպատակները որոշվելու են ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, ոչ թե Վաշինգտոնում կամ Անկարայում, այլ՝ Երեւանում։

Եվ այդ ազգային հարցերը մի անգամ մենք ժողովրդով որոշել ենք։ Մենք եկել ենք համաձայնության ու գրել հռչակագիր, որը դարձել է մեր պետության հիմքը, Սահմանադրության հիմքը։ Ես այդքան լուրջ չէի վերաբերվում հռչակագրին, ինչքան հիմա եմ վերաբերվում, որովհետեւ ես տեսնում եմ, որ կյանքը ցույց տվեց, որ այդ հռչակագիրը շատ կարեւոր փաստաթուղթ էր, երբ մի փաստաթղթի մեջ կապվեց Արցախը Հայաստանին, Հայաստանի ներսի արդարությունը, ժողովրդավարությունը, ցեղասպանությունը, ամեն ինչ  մտավ մեջը»։
 

Վազգեն Մանուկյան Արցախ Անկախության հռչակագիր Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին