f

Անկախ

Նոբելյան հիմնադրամը հետ է կանչել ՌԴ-ի, Բելառուսի և Իրանի դեսպանների մրցանակաբաշխության հրավերները


Նոբելյան հիմնադրամը շաբաթ օրը հետ է կանչել իր հրավերը Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի ներկայացուցիչներին՝ մասնակցելու այս տարվա Նոբելյան մրցանակի արարողություններին այն բանից հետո, երբ որոշումը, որը հայտարարվել էր մեկ օր առաջ, «բուռն արձագանք է առաջացրել», հաղորդում է Associated Press-ը:

Մի քանի շվեդ օրենսդիրներ ուրբաթ օրը հայտարարել են, որ բոյկոտելու են այս տարվա Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, այն բանից հետո, երբ հեղինակավոր մրցանակները տնօրինող մասնավոր հիմնադրամը  նախորդ տարվա համեմատ փոխել է իր դիրքորոշումը և երեք երկրների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու՝ ասելով, որ դա «նպաստում է Նոբելյան մրցանակի կարևոր ուղերձները փոխանցելու հնարավորությանը: Մրցանակ՝ բոլորի համար»։

Որոշ օրենսդիրներ որպես իրենց բոյկոտի պատճառ նշել են Ուկրաինայի պատերազմը և «Իրանում մարդու իրավունքների ճնշումը»: Բելառուս ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան ուրբաթ հորդորել է Շվեդիայի Նոբելյան հիմնադրամին և Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին ոչ մի միջոցառման չհրավիրել «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անօրինական ռեժիմի» ներկայացուցիչներին։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ուրբաթ օրը լրատվամիջոցներին ասել է, որ նման որոշում չէր կայացնի։

Շաբաթ օրը հիմնադրամը հայտարարեց, որ ընդունում է «Շվեդիայի ուժեղ արձագանքը, որն ամբողջությամբ ստվերում է այս ուղերձը», և այդ պատճառով որոշել է չհրավիրել Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի դեսպաններին Ստոկհոլմում Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը։

Աշխարհում Նոբելյան մրցանակ պատժամիջոցային բնազդներ Ռուսաստան Բելառուս Իրան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին