f

Անկախ

Ես ուրախ եմ, որ Արայիկ Հարությունյանն էլ չկա. Ինքը Արցախը հանձնելու Նիկոլի գործիքն էր. Աննա Մկրտչյան


Վերջին երեք տարիների ընթացքում ամենալավ նորությունն այն էր, որ այս տարի Արցախի օրը Արցախի տոնը նշելու ենք դավաճաններից մեկի հեռացման պայմաններում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Այն պաշտոնյան, որ Արցախում վեր էր ընկել այդ աթոռին եւ ամեն կերպ փորձում էր չպոկվել այդ աթոռից, որ շարունակի կատարել Նիկոլ Փաշինյանի հրամանները, հլու-հնազանդ ավարտին հասցնել Արցախի հանձնումը, այսօր արդեն այդ իրականության մասը չէ: Ես շատ ուրախ եմ, շատ հուսադրված եմ, որ Արցախում Նիկոլի գործիքը էլ չկա: Այդ պայքարը նաեւ շարունակական կլինի եւ հայկական պետականությունների վերագործարկման համար հիմք կհանդիսանա: Ինձ մնում է հույս հայտնել, որ Հայաստանում էլ մեզ կազմալուծող ցանկացածների օղակը շատ շուտով կմեկուսացվի եւ մենք կբռնենք վերականգնման ճանապարհը»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանը նկատեց, որ այն պահին, երբ ընդդիմությունը փորձում է կոնսոլիդացնել հասարակությանը եւ իրականացնել ինչ-որ գործողություններ, այդ պահին Նիկոլ Փաշինյանը զանգում է Ալիեւին, ասում է՝  պետք է սահմանային լարվածություն լինի. «Մեզ անընդհատ ուզում են համոզել, որ սա է իրականությունը. Եթե Ալիեւը, թուրքը որոշում է, որ այսօր հազար հայ պետք է սպանի, ուրեմն եկեք այդ հազարը սպանի, որ էն երկու հազարը կարողանան ապրել: Բնականաբար, սրան ընդդիմացողներին պետք է թիրախավորեն, Նիկոլի դավաճանության մասին խոսացողներին պետք է կալանավորեն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հայաստան Աննա Մկրտչյան Արայիկ Հարությունյան Արցախի Հանրապետություն

Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Ավելին
Ավելին