f

Անկախ

ՌԴ-ն մտադիր է շարունակել ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ․ Շոյգուն՝ Թուրքիայի ԱԳ նախարարին


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է հացահատիկի գործարքը և Սիրիայում համատեղ աշխատանքը, գրում է ՏԱՍՍ-ը։

Շոյգուն նաև շնորհավորել է Թուրքիայի արտգործնախարարին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ֆիդանի՝ նախկին պաշտոնում աշխատելու ընթացքում (հետախուզական ծառայության պետ) երկրներին հաջողվել է շատ անհրաժեշտ և օգտակար գործեր անել թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի, թե՛ ամբողջ աշխարհի համար։

Շոյգուի խոսքով՝ Մոսկվան բոլոր ջանքերը գործադրել է հացահատիկային գործարքը պահպանելու համար, և այն դադարեցվել է ոչ Ռուսաստանի մեղքով։

«Վերջին ամիսների աշխատանքներից է հացահատիկային գործարքը, որի համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը։ Այն նախաձեռնել է Թուրքիայի հարգարժան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսօր, ոչ մեր մեղքով, բայց այն դադարեցվել է։ Մենք կարող ենք միայն մի բան ասել, որ եթե կատարվի այն ամենը, ինչ խոստացել են Ռուսաստանին, ապա գործարքը կերկարաձգվի: Բայց պարզվեց, որ դա անելն ավելի դժվար է, քան նոր միջանցքներ, նոր ցամաքային ուղիներ կառուցելը»,- ասել  է ՌԴ ՊՆ ղեկավարը։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել ռազմավարական երկկողմ գործընկերությունը Թուրքիայի հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆիդանը հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։
 

Աշխարհում Ռուսաստան ռազմավարական գործընկերություն Թուրքիա Սերգեյ Շոյգու

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին