f

Անկախ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց կրթամշակութային ամառային դպրոցը


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց հունիսի 1-ից մեկնարկած ամառային դպրոցը: Ամռան երեք ամիսների ընթացքում աշխարհի տարբեր երկրներից (Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Բելգիա, Շվեյցարիա և այլն) հայ և օտարազգի շուրջ 80 երեխա մասնակից դարձավ գրադարանի կողմից կազմակերպված կրթամշակութային, ճանաչողական, ժամանցային այցերին ու միջոցառումներին:

 

Գրադարանում երեխաները մասնակցել են գրքի ընթերցումների ու քննարկումների, սովորել ասեղնագործել ու շախմատ խաղալ, կատարել ամառային հանձնարարությունները, խորացրել օտար լեզուների իմացությունն ու նոր գիտելիքներ ձեռք բերել «Ես և շրջակա միջավայրը», «Հայտնագործության պատմությունններ», «Հայրենագիտություն», «Աշխարհի շուրջ» խորագրերով թեմատիկ զրույցների շնորհիվ: Երեխաների առօրյայում կարևոր տեղ է հատկացվել առողջ ապրելակերպին՝ օրը նախավարժանքով սկսելու ու բակային խաղերով դասընթացներն ընդմիջելու միջոցով:

 

Երեխաների համար կազմակերպվել են նաև ինտերակտիվ խաղեր, մուլտֆիլմերի դիտումներ ու հեքիաթատապատումներ, արվեստի ժամին մատուցվել են թատրոնի ու երաժշտության պատմության մասին տեղեկություններ:

 

Ամառային դպրոցի սաներն ունեցել են նաև արտագրադարանային այցելություններ՝ Խամաճիկների պետական թատրոն, Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան, Մատենադարան ու «Մուլտարտ» անիմացիոն ստուդիա:

 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը շնորհավորում է բոլոր դպրոցականներին և ուսուցիչներին Գիտելիքի տոնի առթիվ՝ մաղթելով բեղմնավոր ուսումնական տարի:

 

01.09.2023թ.

 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան ամառային դպրոց Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին