f

Անկախ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Ադրբեջանին՝ ԱՄՆ ռազմական օժանդակության արգելքին միտված նախաձեռնությունը


ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն միացել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնությանը և օրենսդրական մի շարք փոփոխություններ առաջարկել ԱՄՆ 2024թ․ ֆիսկալ տարվա պաշտպանական հատկացումների օրինագծում։ Ներկայացված փոփոխությունները նպատակ են հետապնդում դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական  օժանդակությունը։

ՀՅԴ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ ներկայացված են օրենսդրական փոփոխությունների թվով վեց առաջարկներ, որոնք նախատեսում են Ադրբեջանի ռազմական օժանդակության համար ամերիկյան ֆինանսական միջոցների տրամադրման արգելք, տրամադրված օժանդակության՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների դեմ կիրառման բացառում, ինչպես նաև առանձին գումարային հատկացում պաշտպանության դեպարտամենտին՝ Լաչինի միջանցքի բացմանը և Արցախի ժողովրդի հումանիտար իրավիճակի բարելավմանը նպաստելու համար։

Մեկնաբանելով կոնգրեսական այս նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան շրջափակումը դադարեցնելու գործում Բայդեն-Հարիսի վարչակազմի ձախողումն ավելի է ընդգծում կոնգրեսական առաջնորդության և օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտությունը։ Մենք ողջունում ենք օրենսդրական առաջարկներից յուրաքանչյուրը, աշխատում ենք Կոնգրեսի դաշնակիցների և կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի հետ, որպեսզի դրանք օրենքի ուժ ստանան»:

Ներկայումս օրենսդրական փոփոխությունների առաջարկները քննարկման փուլում են Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովում, ինչից հետո պետք է քննարկվեն լիագումար նիստում։

Հայաստան ԱՄՆ Հայ դատ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին