f

Անկախ

«Հրապարակ». Արցախը՝ փոփոխությունների շեմին


«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե, իր խոստման համաձայն, Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի ԱԺ-ին ներկայացնի հրաժարականի դիմումը, ապա այն ուժի մեջ կմտնի եռօրյա ժամկետում: Ապա 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները թեկնածուներ կառաջադրեն, եւ խորհրդարանը նոր նախագահ կընտրի։ Կընտրվի այն թեկնածուն, որին կողմ կքվեարկեն ընտրությանը մասնակցածները կեսից ավելին:

Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկին կողմ չի քվեարկել կեսից ավելին, 14 օրից կկայանա երկրորդ փուլը, որին կարող են մասնակցել այն 2 թեկնածուները, որոնք առավելագույն ձայներ են ստացել: Երկրորդ փուլում ընտրվում է այն թեկնածուն, որն ավելի շատ ձայն է ստացել: ԱՀ խորհրդարանում կարծում են, որ գործը երկրորդ փուլին չի հասնի։ Իսկ մինչ նոր նախագահ ընտրելը, երկրի նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, վերջինիս լիազորությունները՝ ԱԺ նախագահի պաշտոնում, կիրականացնի տեղակալը։ Երեկվա դրությամբ ամենահավանական եւ, կարելի է ասել, կոնսենսուսային թեկնածուն Սամվել Շահրամանյանն էր համարվում, ով երեկ ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատվեց եւ պետնախարար նշանակվեց։

Թեպետ վերջերս լուրեր կային, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի պաշտոնին տեսնում է Մասիս Մայիլյանին: Թե ով կնշանակվի պետնախարար եւ ԱԽ քարտուղար, դեռեւս պարզ չէ: Այդ նշանակումները նախագահի լիազորությունների մեջ են մտնում։ Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Արայիկ Հարությունյանը  նախաձեռնեց Սահմանադրության փոփոխություններ, եւ ընդունվեց նորմ, որով ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ն է ընտրում նախագահ, այլ ոչ թե ժողովուրդը։ Քանի որ նախագահի հրաժարականի դեպքում պետք է լուծարվեր նաեւ խորհրդարանը, ինչն այս իրավիճակում կհանգեցներ պետական ինստիտուտների կազմաքանդման»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Արայիկ Հարությունյան Արցախի Հանրապետություն Հայաստան

Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Ավելին
Ավելին