f

Անկախ

Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն ու ամուսինը Կապանում ՀԷԿ կառուցելու լիցենզիա են ստացել ու 118 մլն դրամ ներդրում կատարել


Սյունիքի մարզի Կապան համայնքում գրանցված «Ջիմել» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս մասնաբաժինը պատկանում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանին, դեռս 2020  թվականին հուլիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից լիցենզիա է ստացել՝ ՀԷԿ-ի կառուցման և էլեկտրաէներգիա արտադրելու համար, բայց մինչ օրս չի սկսել կառուցման աշխատանքները։

Այս մասին տեղեկանում ենք azdarar.am կայքում տեղադրված հայտարարությունից։

ՀԷԿ-ը կառուցվելու է Գեղի գետի` Գեղի-Եղվարդ ոռոգման ջրատարի վրա, տարեկան արտադրելու է 1,6 մլն կՎտ/ժ էներգիա, իսկ ներդրումներն առանց ԱԱՀ-ի  կազմելու է 118.1 մլն դրամ։

ՀԾԿՀ-ից Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ «Ջիմել» ՍՊԸ-ին լիցենզիան տրվել է մինչև 2038 թվականի հուլիսի 2-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչև 2023 թվականի հուլիսի 2-ը։

Բայց պարզվում է, որ ընդդիմադիր պատգամավորին և նրան ամուսնուն պատկանող ընկերությունը չի կարողացել նշված ժամանակում ավարտել աշխատանքը և  վերջնաժամկետի երկարաձգման հարցով դարձյալ ՀԾԿՀ է դիմել։

Գերատեսչությունից մեզ պարզաբանեցին, որ ընկերության ներկայացրած հայտի հիման վրա  ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի նոյեմբերի 2-ը, ինչպես նաև ճշգրտվել է լիցենզիայի գործողության ժամկետը՝ մինչև 2040 թվականի նոյեմբերի 2-ը։

«Միաժամանակ, կառուցման ժամանակահատվածի երկարաձգման արդյունքում «Ջիմել» ՍՊԸ-ին տրամադրված լիցենզիայի պայմանները չկատարելու պատճառով ընկերության կողմից հանձնաժողով ներկայացված բանկային երաշխիքի համաձայն երաշխավորված 1,000,000 (մեկ միլիոն) դրամ գումարից 500,000 (հինգ հարյուր հազար) դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե»,- պատասխանել են գերատեսչությունից։

Հարկ է ընդգծել, որ այս ընթացքում  «Ջիմել» ՍՊԸ-ի լիցենզիան կասցվել է։ Սակայն, ինչպես մեկնաբանեցին  ՀԾԿՀ-ից, 2023թ․ հունիսի 30-ի որոշմամբ ընկերության լիցենզիայի կառուցման ժամանակահատվածը երկարաձգվել է, իսկ երաշխիքային գումարի կեսը փոխանցվել ՀՀ պետական բյուջե։

Հատկանշական է, որ «Ջիմել» ՍՊԸ-ի տնօրենը ընկերությունում 50 տոկոս բաժնեմաս ունեցող պատգամավոր Աննա Գրիգորյանի ամուսինն է՝ Դավիթ Մելիքյանը, որը 2018 թվականին սնանկ է ճանաչվել։

Պատկան կառույցին փորձեցինք ստանալ հետևյալ հարցի պատասխանը, թե սնանկ ճանաչված անձն ինչպես է ՀԷԿ կառուցում։

ՀԾԿՀ-ից արձագանքել են, որ ընկերությունը սահմանված կարգով ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև ներկայումս լիցենզավորված անձ է հանդիսանում  «Ջիմել» ՍՊԸ-ն,  այլ ոչ թե նրա տնօրենը։ Նաև  հայտնել են, որ հանձնաժողովի իրավասության շրջանակից դուրս է ընկերության տնօրենի ֆինանսական կարգավիճակի ուսումնասիրությունն ու հարցը։

Ի՞նչ միջոցներով են Աննա Գրիգորյանն ու սնանկ ճանաչված ամուսինը Կապանում ՀԷԿ կառուցելու համար ներդրումներ արել․այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ընդդիմադիր պատգամավորից, սակայն, նրա հետ կապ չհաջողվեց հաստատել։

Աննա Գրիգորյան ՀԷԿ լիցենզիա Կապան Հայաստան

CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Ավելին
Ավելին