Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրան փոխկապակցված անձանց եւ Գլխավոր դատախազության միջեւ կնքած հաշտության համաձայնությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության սեփականությանը կփոխանցվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքը։ Այս մասին հաղորդում է Դատական դեպարտամենտը:
Վճիռն ամբողջությամբ ստորեւ: