f

Անկախ

ՏՄՊՊՀ նախագահի կինը 25 հազար դոլար նվիրատվություն է ստացել. ինչ ունեցվածք է հայտարարագրել Գեղամ Գևորգյանը. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը պաշտոնի նշանակվել է 2019 թվականի ապրիլի 22-ին։ Մինչ այդ Գեւորգյանը եղել է ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետեւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը եւ հենց այդ ժամանակահատվածում էլ՝ 2017 թվականին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի։ Ավտոկայանատեղին եւ բնակարանը ձեռք են բերված հիփոթեքով, ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 878 հազար դրամ։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 854 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 42 մլն դրամ եւ 50 հազար դոլար։ Գեւորգյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 28 մլն 351 հազար դրամ, որից 22 մլն 128 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, 47 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Պետական կառավարման ակադեմիայից, իսկ 6 մլն 175 հազար դրամը Գեւորգյանը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ որպես եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար։ Նա վարկերի մարմանը հաշվետու տարվա ընթացքում ուղղել է 3 մլն 40 հազար դրամ։

Գեղամ Գեւորգյանի կինը՝ Հռիփսիմե Մուշեղյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական եւ կորպորատիվ հարցերի գծով ղեկավար։ Մուշեղյանը հայտարարագրել է 25 հազար դոլար, որը նվիրատվություն է Pernod Ricard S A-ի կողմից։ Նրա հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 53 մլն 417 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 5 մլն 883 հազար դրամ եւ 3 հազար դոլար, էլեկտրոնային հաշիվները եւ կրիպտոարժույթները՝ 4 հազար 777 դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 26 մլն դրամ։ Սրանք ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի կնոջ ունեցած գումարներն են, իսկ նրա հաշվետու տարվա եկամուտը կազվել է 20 մլն 947 հազար դրամ, որից 18 մլն 447 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից, 611 հազար դրամը կրկին աշխատանքի վարձատրություն է այս անգամ «ԲՐԵՆԴԻ ԲՐԻՋ» ընկերությունից։ Մուշեղյանը հայտարարագրած անշարժ գույք չունի, սակայն հայտարարագրել է 49 մլն 599 հազար դրամ արժողությամբ հիփոթեք, որի պատճառով էլ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 345 հազար դրամ գումարը, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով է։ Գեւորգյանի կինը ստացել է նաեւ ապահովագրական հատուցում՝ 541 հազար դրամ, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից։ Մուշեղյանը վարկերի մարմանն ուղղել է 7 մլն 181 հազար դրամ գումար։

Գեղամ Գեւորգյանը մինչ հանձնաժողովի նախագահ դառնալը եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը, իսկ մինչ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն դառնալը, նա եղել է Համաշխարհային բանկի եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի» ծրագրի ղեկավար, որից առաջ էլ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի գլխավոր իրավաբանն է եղել։ Թե իրավաբանն ինչ կապ ունի գյուղատնտեսության հետ, կամ ինչ կապ ունի ՏՄՊՊՀ-ի հետ, անհայտ է, սակայն պարզ է այն, որ նա եւս իշխանությունների այն սիրելին է, ում յուղալի պաշտոններ են բաշխում, ոչինչ, որ իրավագետ եւ եվրոպագետ Գեւորգյանն ընդհանրապես կապ չունի այս ոլորտների հետ։

Այժմ, երբ նա զբաղեցնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այս կառույցի աշխատանքն ավելի անարդյունավետ է, քան առաջ։ Այսինքն՝ Գեւորգյանը երեւի նույնիսկ տեղյակ էլ չէ, թե որն է հանձնաժողովի նախագահի աշխատանքի բնույթը այն դեպքում, երբ բենզինի գներն օր օրի աճում են, գազը գնանկում է արձանագրում, իսկ մեր զանգերին պատասխանում են «հանձնաժողովն ուսումնասիրում է, շուտով կհրապարակենք արդյունքները» կրկնվող, պղպջակ հիշեցնող խոսքերով»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Գեղամ Գևորգյան ունեցվածք Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին