f

Անկախ

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարել է Բաքվում գրասենյակ բացելու՝ Բրյուսելի նպատակի մասին


Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն «Ազատություն» ռաադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում խոսելով, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի կողմից դիտրոդների ուղղությամբ կրակելու եւ նրանց թիրախավորելու մասին, ասել է, որ այդ օրը պարեկություն են իրականացրել սահմանի երկայքով, «լսել են կրակոցների ձայներ, եղել դրա ականատեսը, սակայն չեն զգացել, որ իրենք են թիրախ, եւ որ իրենց վտանգ է սպառնում»։ Այս մասին փոխանցում է Factor.am-ը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի հետ քննարկվել է Հայաստան առաքելության ուղարկումը, Ռիտերն ասել է, որ այդ որոշումը կայացվել է Բրյուսելում, եւ որ եվրոպական ինստիտուտները սերտ կապեր ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Նա նշել է, որ համագործակցություն առաջարկվել է նաեւ Բաքվին։

«Այո՛, Ադրբեջանին առաջարկվել է պլանավորման առաջին փուլում։ Մենք դեռ փորձում ենք ուղիղ կապ հաստատել ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Առաքելության նպատակներից մեկն Ադրբեջանի հետ անմիջական կապ հաստատելն ու Բաքվում կապի գրասենյակ բացելն է»,- ասել է Ռիտերը։

Նա հավելել է, որ նման առաջարկներ Բաքվին արվել են։

«Ոչ թե անձամբ ես, այլ եվրոպական կառույցներն են դա արել։ Ե՛վ Եվրամիությունը, եւ՛ անձամբ ես կցանկանայինք հանդիպել Ադրբեջանի պաշտոնյաներից մեկի հետ, բացատրել մեր աշխատանքն այստեղ եւ խոսել ապագայի մեր ծրագրերի մասին։ Մենք քննարկել ենք հատուկ ներկայացուցչի հետ, որ ինձ հրավիրեն Բաքու եւ քննարկումներ անցկացվեն, սակայն հրավեր դեռ չի ստացվել»,- նշել է նա։

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ասել է, որ իրենց մանդատն է՝ նվազեցնել լարվածությունը սահմանի երկայնքով, լինել չեզոք, նվազեցնել միջադեպերի թիվը։

«Եվրամիությունն աջակցում է խաղաղ բանակցություններին եւ խաղաղության գործընթացին։ Եթե դուք խոսում եք միայն մի կողմի հետ, ապա ավելի շատ ջանքեր կպահանջվեն չեզոքության համար։ Իհարկե, լավ կլիներ, որ դեպքերից հետո խոսեինք ադրբեջանական կողմի հետ եւ նրանցից լսեինք պատմությունը։ Ներկայում, եթե ինչ-որ բան տեսնում կամ նկատում ենք, միայն հայկական կողմից ենք պատասխան լսում։ Սա ավելի է դժվարացնում մեր աշխատանքը»,- հրապարակման համաձայն՝ ասել է Ռիտերը։

Նա նաեւ ներկայացրել է, թե ինչպես են համագործակցում ադրբեջանական կողմի հետ՝ միջադեպերից խուսափելու համար։

«Մեր միակ համագործակցությունն այն է, որ Հայաստանի Պաշտպանության նախարարության եւ սահմանապահների ուղեկցությամբ պարեկությունից մեկ շաբաթ առաջ տեղեկատվություն ենք ուղարկում Բրյուսել։ Նպատակն այն է, որ թյուրիմացություն չլինի, ադրբեջանական կողմը նախապես գիտի, թե ուր ենք գնում։ Անակնկալներ չպետք է լինեն կողմերից ոչ մեկի համար»,- ասել է Ռիտերը։

«Մենք թաքուն ոչինչ չենք անում։ Մենք ունենք երկու տեսակի պարեկություն. առաջինը դիտարկում է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, նաեւ այն հատվածում, որտեղ սահմանը դեռ հստակեցված չէ։ Մեկ շաբաթ առաջ տեղեկացնում ենք ուղեւորությունների մասին։ Որոշ պարեկների ուղեկցում են հայ զինվորականները, բայց կան բազմաթիվ պարեկներ, որոնց՝ ոչ։ Դիտարկում ենք, լուսանկարում, համեմատում՝ արդյո՞ք մեր վերջին այցելությունից հետո ամրություններում փոփոխություններ կան։ Հետո դրանք ուղարկում ենք Բրյուսել։ Երկրորդ դեպքում՝ պարեկային խումբն այցելում է հակամարտությունից որեւէ կերպ տուժած գյուղեր եւ գյուղացիական տնտեսություններ: Մենք զրուցում ենք հասարակ մարդկանց հետ՝ տեսնելու, թե ինչ են զգում, ինչպես են տեսնում իրավիճակը: Այս զեկույցները կարեւոր են Բրյուսելի համար, որպեսզի նրանք իմանան, թե ինչ իրավիճակ է: Որպես տեխնիկական սարքավորում՝ մենք օգտագործում ենք հեռադիտակներ եւ տեսախցիկներ»,- եվրոպացի դիտորդների պարեկության մասին է պատմել  առաքելության ղեկավարը։

Անդրադառնալով մանիպուլյացիաների վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հնչող մեղադրանքներին՝ ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ աշխատում են թափանցիկ։

«Մենք մանիպուլյացիաներ չենք անում եւ շատ զգույշ ենք մեր հայտարարություններում։ Մենք պարզապես մեր զեկույցներն ուղարկում ենք Բրյուսել։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն ստանում այս զեկույցները։ Մանիպուլյացիաների տեղ չկա, եւ այդ զեկույցները վերանայվում են Բրյուսելի, անդամ երկրների կողմից եւ օգտագործվում են խաղաղ բանակցությունների համար: Ուստի այստեղ մանիպուլյացիայի խնդիր չեմ տեսնում»,- հայտարարել է Մարկուս Ռիտերը։

Մարկուս Ռիտեր դիտորդական առաքելություն Ադրբեջան Հայաստան

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին