f

Անկախ

Պետերբուրգում տեղի է ունեցել Պրիգոժինի հուղարկավորությունը


Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի վերջին հրաժեշտի փակ արարողությունը, որը մահացել է օգոստոսի 23-ին ավիավթարից։ Այս մասին հայտնել է Պրիգոժինի մամուլի ծառայությունը Տելեգրամ-ալիքում, գրում է Meduza-ն։ Պրիգոժինը հուղարկավորվել է Պորոխովսկոյե գերեզմանատանը։

Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ հուղարկավորությունը տեղի է ունեցել միայն հարազատների և ամենամոտ ընկերներների մասնակցությամբ, ինչպես  «ցանկացել են Պրիգոժինի հարազատները»։

Համացանցում նաև տարածվել են Պրիգոժինի գերեզմանի լուսանկարները։ Ըստ «Դոժդ»-ի՝ Պրիգոժինին հուղարկավորել են հոր կողքին։ «Շքեղ հուղարկավորություն», ըստ հեռուստաալիքի, չի կազմակերպվել, գերեզմանատանը կրակոցներ չեն հնչել։ Ռազմական պատիվները, որոնք շնորհվում են Ռուսաստանի հերոսին, Պրիգոժինին չեն մատուցվել։

Գերեզմանատան աշխատակիցը պատմել է, որ Պրիգոժինի հուղարկավորությանը մասնակցել է 20-ից 30 մարդ։ Նա ասել է, որ արարողությանը զինվորական համազգեստով մարդկանց չի տեսել, իսկ հրաժեշտի արարողությունը տևել է 40 րոպե։ «Ֆոնտանկա»-ի փոխանցմամբ էլ՝ Պրիգոժինի հուղարկավորության մասին հաղորդումներից հետո գերեզմանատանը հայտնվել են Ազգային գվարդիայի աշխատակիցներն ու շրջափակել տարածքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տվերի մարզում վթարի էր ենթարկվել Եվգենի Պրիգոժինին պատկանող մասնավոր օդանավը։ Վթարի հետևանքով զոհվել է 10 մարդ՝ 7 ուղևոր և անձնակազմի 3 անդամ:
 

Աշխարհում Ռուսաստան Եվգենի Պրիգոժին Սանկտ Պետերբուրգ Վագներ ՄՌԸ

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին