f

Անկախ

Արցախում նույնիսկ գրիչ ու տետր չկա. բազմազավակ ընտանիքում չգիտեն՝ ինչպե՞ս դպրոց ուղարկել 4 երեխաներին


Արցախը Հայաստանից եւ աշխարհից ապօրինի զրկված է արդեն 262 օր: Արցախի կյանքի ճանապարհի փակելը տեւական ժամանակ է, որ հումանիտար աղետ է ստեղծել երկրում: Շուտով սեպտեմբերի 1-ն է՝ նոր ուսումնական տարվա սկզիբը, եւ ինչպես բոլոր արցախցիների, այնպես էլ Մերինե Հարությունյանի ընտանիքում չգիտեն՝ ի՞նչ միջոցներով դպրոց ուղարկել երեխաներին:

Մերինեն 5 երեխա ունի, որոնցից 4-ը դպրոց են հաճախելու, 1-ը՝ ուսումնարան, սակայն ասում է՝ նույնիսկ գրիչ ու տետր չկա խանութներում:

 

 

Երեխաներից ամենափոքրը 7 տարեկան է, ամենաշատն այս օրերին քաղցրավենիք է ցանկանում ուտել. «Քաղցր է ուզում, որը չկա: Այսօր մարգարինը վերջացավ, բուտերբրոտ եմ արել, կերել են»:

Մերինեն ասում է՝ ընտանիքում 7 շունչ են եւ օրական մեկ հաց է հասնում իրենց. «Գիշերը 23:00-ից գնում ու հացի հերթ ենք կանգնում, որ լուսաբացին հաց ստանանք: Մեզ ցեղասպանում են: Տնից որ դուրս ենք գալիս՝ մեր աչքերի դեմը սեւանում է»:

Արցախում չկան հիգիենայի պարագաներ, ինչի մասին արդեն օրեր շարունակ ահազանգում են տարբեր կառույցներ. Մերինեի խոսքով՝ արցախցիները երբեմն գտնում են ելքը.

«Փոխանակում ենք անում, փորձում ենք մի կերպ դիմանալ. հիմնականում ձեթի, շաքարավազի, այլուրի խնդիր կա: Մարդ կա տանը լվացքի փոշի շատ ունի ձեթի հետ փոխանակում է, մեկն էլ հակառակը: Ով հասցրել ու ունեցել է հնարավորություն ժամանակին մի քանի օճառ է վերցրել, մենք դա չենք հասցրել»:

Արցախի շրջափակում ուսումնական տարի գրիչ տետր Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին