Կրեմլը սովորություն ունի սպանել իր ընդդիմախոսներին։ Նման հայտարարություն է արել Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան Պիեռը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Կրեմլը պատասխանատու է Վագներ ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվան համար, որը մահացավ անցյալ շաբաթ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում:
Նա նշել է, որ միանգամայն պարզ է, թե ինչ է տեղի ունեցել։
ԱՄՆ-ն արդեն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, պատվիրել է Պրիգոժինի սպանությունը, որը հունիսին Կրեմլի դեմ ապստամբության փորձ էր ձեռնարկել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ն ձգտում է պարզել, թե ինչպես է կործանվել ինքնաթիռը: