f

Անկախ

Ստեփանակերտը հանդիպումների մասին առաջարկներ է փոխանցում, բայց Բաքուն չի պատասխանում. ԱՀ ԱԳ նախարար


Ստեփանակերտը ողջամիտ առաջարկներին միշտ բաց է, բայց Ակնայի ճանապարհը բացելու Ադրբեջանի տարբերակն ընդունելի չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Այն, ինչը Ադրբեջանը վերջնագրի տեսքով ներկայացնում է, մեր հայրենակիցները դրա վերաբերյալ դիրքորոշումը հայտնել են: Բայց այս տարբերակում, երբ ադրբեջանական կողմը փորձում է պարտադրել, ընդունելի չէ, եւ տեսնում եք, թե մեր հայրենակիցները ինչպես են արձագանքել նմանատիպ առաջարկին»,- նշեց Սերգեյ Ղազարյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱՀ իշխանությունները կարծես՝ դեմ չեն Ադրբեջանի առաջարկին, նախարարը պատասխանեց, որ խշխանության պարտավորությունն է քննարկել բոլոր տեսակի առաջարկությունները, որոնք գալիս են թե՛ միջնորդների, թե՛ ադրբեջանական կողմից. «Բայց այս առաջարկները պետք է լինեն ողջամիտ»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանը, թե Ակնայից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաեւ Լաչինի ճանապարհը, Ղազարյանն արձագանքեց.

«Ցավոք, ադրբեջանական կողմը անգամ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, հենց ադրբեջանական կողմն է խախտում վերցրած պարտավորությունները: Որեւէ մի քայլ այս ընթացքում չի վկայում այն մասին, որ ադրբեջանական կողմը ստանձնած պարտավորությունները կկատարի»:

Հարցին՝ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ հանդիպում առաջիկայում հնարավո՞ր է, Սերգեյ Ղազարյանն ասաց. «Արցախյան կողմն ամենաշահագրգիռ կողմն է, որպեսզի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով մենք փորձենք անգամ ամենածանր հարցերին փոխընդունելի լուծում գտնել, սակայն ադրբեջանական կողմը խուսափում է դրանից: Պարբերաբար ռուս խաղաղապահների միջոցով մենք առաջարկներ ենք փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմն ուղղակի չի պատասխանում»:

Սերգեյ Ղազարյան Տեսանյութ Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին