f

Անկախ

Արցախին զինաթափում ես, ասում, որ Արցախն այլևս Հայաստան չէ, հետո էլ ավելացնում, թե գնա բանակցի. Հարցեր՝ Փաշինյանին (տեսանյութ)


Այս ութ ամիսների ընթացքում մենք «էկո-ակտիվիստների» հետ ունեցած խնդրից հասել ենք մի իրավիճակի, երբ Արցախից Հայաստան տեղափոխվելիս առևանգվում են երիտասարդ տղաներ։ Առևանգվում են անհիմն ինչ-որ պատճառաբանություններով, այդպիսի հոդվածներ, այդպիսի քրեական կամ վարչական վարույթներ կարող են հարուցվել յուրաքանչյուրիս նկատմամբ, յուրաքանչյուր հայ տղամարդու նկատմամբ, որովհետև յուրաքանչյուր հայ տղամարդ իրենց կյանքի որևէ փուլում պայքարել են Ադրբեջանի դեմ, պայքարել հանուն Արցախի, հանուն հայկական Արցախի պահպանման։ Այս մասին կառավարության շենքի մոտ հայտարարեց Սերոբ Նալթակյանը։

Հիշեցնենք, որ երեկ Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից ադրբեջանցիները առևանգել են երեք երիտասարդի՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ Երիտասարդների առևանգումը «դանակը ոսկորին» է հասցրել, արդեն երկու օր է՝ թե՛ Արցախում, թե՛ ՀՀ-ում ինքնաբուխ հավաքներ են իրականացվում։ Քաղաքացիներն այսօր հավաքվել են նախ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ, ապա՝ քայլերթ իրականացրել դեպի Կառավարության շենք։

«Բոլոր հնարավորությունները սպառելուց հետո որոշել ենք այսօր ներկայանալ ՀՀ Կառավարություն, նախ՝ որպես հայկական կառավարություն, հայկական պետության կառավարություն, որպես Արցախի անվտանգության երաշխավոր պետության կառավարություն, որպես նոյեմբերի 9-ի համաձայնության կողմ կառավարություն և վերջապես՝ որպես Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություններ արած կառավարություն, որոնք այսօր բանակցում են խաղաղության օրակարգի շուրջ՝ Ադրբեջանի հետ։ Եկել ենք պահանջելու՝ ինչքան է այսպես շարունակվելու, ինչ են բանակցում, մարդիկ, որոնք փորձում էին արդարացնել որոշումը, ասում, թե արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի կազմում՝ ունենալով ինչ-որ իրավունքներ, ազատություններ, ուզում ենք հասկանալ՝ ա՞յս ազատությունների, իրավունքների մասի՞ն է խոսքը, այսպե՞ս եք պատկերացնում արցախցիների գոյությունը Ադրբեջանի կազմում, այսպե՞ս եք բանակցում, միգուցե մենք սխալ գիտենք, մեզ են սխալ մատուցում։ Դուրս եկեք, հայտարարեք, թե ինչպես եք պատկերացնում, գուցե Ձեզ խաբել են, մարդիկ մեծ սպասումներ, ակնկալիքներ են ունեցել թշնամի Ադրբեջանից, որ նրանք կարող են ավելի հայրենասեր լինել, քան հայկական կառավարությունը»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց Սերոբ Նալթակյանը՝ պարզաբանումներ պահանջելով. «Այս կարգավիճակո՞վ եք տեսնում արցախցիներին՝ Ադրբեջանի կազմում։ Սրա՞ մասին էր մեր մաքառումները, մեր զոհերը, բանակցությունները, մեր Եռաբլուրը, ա՞յս պայքարի համար էր մեր զոհերը»։

Արցախցի Արեգա Հովսեփյանն էլ ընդգծեց՝ 120.000 ՀՀ քաղաքացիներ այսօր գտնվում են փաստացի պատանդի կարգավիճակում, ապա հիշեցնելով Փաշինյանի խոսքերը, թե պատմական պահ է ստեղծվել, որ Արցախն իր անունից բանակցությունների մեջ մտնի և իր ճակատագիրը որոշի, Հովսեփյանը նկատեց՝ նման ցինիկ արտահայտություն անելու համար հատուկ տաղանդ է պետք։

«Այսինքն՝ ստորագրես նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Արցախը զինաթափվի, Արցախը դառնա մեն-մենակ՝ աշխարհի դեմ՝ պայքարելու, ասես՝ գնա բանակցի։ Դու որոշում ես ճակատագիրը, հայտարարում, որ Արցախն այլևս Հայաստան չէ, ասում ես՝ գնա բանակցի։ Գիտեք, երբ դուք եկել եք իշխանության և հայտարարել, որ սկսում եք զրոյական կետից, հիմա մեր պահանջն է, որ դուք հետ վերադառնաք այն ժառագությանը, որը դուք ստացել եք բանակցային գործընթացից, հետ վերադառնաք ազգերի ինքնորոշման իրավունքին, Արցախի ժողովուրդն այդ իրավունքի համար պայքարել է 1988-90-ականներից սկսած»,- նշեց Հովսեփյանը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարտավոր է ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունն, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, Անկախության հռչակագրով և հիմնարար մի շարք փաստաթղթերով. «Եթե չեք կարողանում անել, հեռացեք, թող գան նրանք, ովքեր կարող են դա իրականացնել»։

Տեսանյութ Նիկոլ Փաշինյան Հայաստան խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին