f

Անկախ

Բաքվի 2 պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի և Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. ի՞նչ է քննարկվել Արցախի ԱԺ-ում


Արցախի ԱԺ-ում նախօրեին կայացած փակ խորհրդակցության ժամանակ քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը եւ այն քայլերը, որոնք արցախյան կողմից ակնկալվում են:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախը միայնակ է, աջակիցներ չունի եւ բոլոր հարցերը պետք է միասնական լուծել:

 

 

Ադրբեջանի կողմից առաջրկվող երկու պայմաններն էլ՝ կապված Աղդամի ճանապարհի եւ Եվլախում հանդիպման հետ, անընդունելի են. այս տեսակետը ձեւավորվել է քննարկումների ընթացքում:

Ակտիվիստ Արթուր Օսիպյանի խոսքով, հանդիպման մասնակիցները հիմնավորել են, որ Եվլախում հանդիպումը կփակի Արցախի հարցը եւ կդիտարկվի Ադրբեջանի ներքին հարց: Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բացելու տարբերակը եւս կործանարար է համարվել. «Թշնամին հայտարարել է, որ Աղդամի ճանապարհը բացելուց հետո հաջորդ խնդիրը դրվելու է զինված ուժերի զինաթափումը, դրանից հետո էլ իրավապահ մարմինները պետք է մտնեն Արցախ: Բոլոր արցախցիների համար պարզ է, որ դա Արցախի կործանում է»,- նշել է Արթուր Օսիպյանը՝ հավելելով, որ իր կողմից առաջ է քաշվել Հակարի կամուրջ խաղաղ երթ անելու առաջարկը:

Բարձրացվել է միջազգային խաղաղապահ ուժեր ներգրավելու հարցը. «Մենք հասկանում ենք, որ ՌԴ ազդեցությունը մեծ է, մենք կախվածության մեջ ենք եւ կա տեսակետ, որ բա որ նման առաջարկի դեպքում ռուս խաղաղապահները լքեն Արցախը: Դե հիմա եթե ըստ կառավարության, իշխանության ասելով մնացել են հաշված օրեր Արցախին, եթե ոչ մի բան չի փոխվում, ապա մենք կորցնելու ի՞նչ ունենք:»,-ասել է Օսիպյանը:

Խորհրդակցության արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին՝ որոշումների տեսքով:

Բակո Սահակյան Արկադի Ղուկասյան Արայիկ Հարությունյան խորհրդակցություն Արցախի շրջափակում Տեսանյութ Ադրբեջան Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին