f

Անկախ

Ինչպես կանխատեսվում էր՝ ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել․ «Լույս» հիմնադրամ


«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։

 

· Տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել, ինչպես և սպասվում էր։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբում ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ավելի քիչ է արտացոլվում ընթացիկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշներում: Արդյունքում ՏԱՑ-ի տեմպը նվազում է վերջին ամիսներին: Այս երևույթը, եթե այլ շոկեր չլինեն, կշարունակվի նաև հաջորդ ամիսներին, արդյունքում ականատես կլինենք ՏԱՑ-ի հետագա դանդաղմանը:

· Արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մնալ բավական մտահոգիչ: Արդյունաբերության ոլորտում հունիս և հուլիս ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության անկում՝ համապատասխանաբար 7.4%-ով և 2.4%-ով: Արդյունքում էապես դանդաղել է արդյունաբերության կուտակային աճի ցուցանիշը՝ հունվար-հուլիսին հասնելով 0.5%-ի: Ընդ որում, անկման պատճառներից է նաև մշակող արդյունաբերության նվազումը, որը հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ նվազել է շուրջ 5.9%-ով: Արդյունաբերության ոլորտի՝ հատկապես մշակող արդյունաբերության բացասական դինամիկան խոսում է ՀՀ տնտեսության մրցունակության անկման մասին, որը պայմանավորված է նաև փոխարժեքի վարքագծի դրսևորումներով:

· Արտահանման աճի տեմպը նույնպես կտրուկ դանդաղել է: Արտահանման աճի տեմպի դանդաղումը առավելապես (շուրջ 11.3 տոկոսային կետով) պայմանավորված է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի արտահանման ծավալների աճի տեմպի դանդաղմամբ: Վերջինս հանդիսանում է վերարատահանման հիմնական ապրանքախումբը, և դրա աճի տեմպի նվազումը պայմանավորված է բազայի էֆեկտով: Սակայն, հունվար-հունիս ամիսներին էապես դանդաղել է նաև «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման ծավալների աճի տեմպը (կազմելով 17.7%՝ հունվար-մայիսի 35.5%-ի դիմաց): Այս ապրանքախմբի գծով զարգացումները չեն պայմանավորվում վերարտահանման երևույթով, հետևաբար դրա նվազումը նույնպես վկայում է ՀՀ տնտեսության մրցունակության անկման մասին:

· Գնաճի տեմպը շարունակել է մնալ բացասական տիրույթում: Երկար ժամանակահատված բարձր գնաճից հետո՝ հունիս և հուլիս ամիսներին, գրանցվել է գնանկում, որը բնականաբար էապես ցածր է ԿԲ թիրախից: Թիրախից ցածր գնաճը նույնպես բացասական երևույթ է տնտեսության համար: Գնաճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ներմուծված ապրանքների գների անկմամբ: Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկն արձագանքել է իրավիճակին՝ երկու անգամ (հունիսին և օգոստոսին) նվազեցնելով դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը:

ՀՀ պետական բյուջեի` մասնավորապես, եկամուտների, ծախսերի, պակասուրդի վերաբերյալ հուլիս ամսվա ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել։ «Լույս» հիմնադրամն անդրադարձ կկատարի վերջիններիս առաջիկայում։

Վերլուծությունն ամբողջությամբ:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ տնտեսական ակտիվության ցուցանիշ Հայաստան

Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ավելին
Ավելին